ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողով չի ներկայանալու: Նա այսօր սահմանադրական կարգի տապաման գործով մեղադրյալ է, և երբ ստացել է հանձնաժողովի գրությունը ԱԺ հրավիրելու մասով, գրավոր փոխանցել է, որ մերժելու է: Տեղեկությունը հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:
«Ապրիլյանի ժամանակ չէր կարող լինել այլ դավադրություն, քան թուրք–ադրբեջանականն է». Օհանյան
Նշենք, որ հանձնաժողովը որևէ լիազորություն չունի նրան պարտադրելու:
«Տեղեկացանք, որ գրավոր հրավերի մեջ ԱԺ հանձնաժողովը մի ձևակերպում է արել, թե խնդրում ենք «հաշվի առնել հարցի բարոյական և քաղաքական կողմերը», որը մեջբերելով էլ հենց Խաչատուրովը մերժել է ներկայանալ: Նախ նա հիշեցրել է, որ զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսևորել, հետևաբար, չի կարող հաշվի առել հրավերի քաղաքական կողմը, իսկ ինչ վերաբերում է բարոյականի կողմին, ապա, նախ, կասկածի տակ է դրել ուղարկողների բարոյականությունը, ապա նշել, որ չի գալու. ինչ ունի ասելու, ժամանակին ռազմական գործողությունների վերլուծությունների տեսքով ասել է»»,-գրում է թերթը:
«Բացառում եմ Ապրիլյան պատերազմին հայաստանյան կողմից դավադիր գործողությունները». Տոնոյան
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 31-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները:
Հանձնաժողովի նախագահ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ապրիլյան հանձնաժողովը լավ կաներ` Նիկոլ Փաշինյանին հրավիրեր հարցաքննության». Շարմազանով