ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. «Մեդիալոգիա» ընկերության տվյալներով՝ 2020 թվականի փետրվարին Sputnik ռադիոկայանը պահպանել է առաջին տեղը Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող ռադիոկայանների շարքում։
Sputnik ռադիոկայանի մեջբերումների ինդեքսը կազմել է 405,62։ Փետրվարին ռադիոկայանը երկու անգամով առաջ է ընկել իր մրցակցից՝ «Говорит Москва» (323,29) ռադիոկայանից։
Ամենաշատ մեջբերվող ռադիոկայանների եռյակը եզրափակում է «Эхо Москвы» (153,78) ռադիոկայանը։
Sputnik ռադիոկայանի կայքը (radiosputnik.ria.ru) գործարկվել է 2019 թվականի ամռան սկզբին։ Այնտեղ կարելի է լսել ռադիոկայանի ուղիղ եթերն ու ավելի վաղ թողարկված հաղորդումները (պոդկաստները)։
Կայքում հրապարակվում են լուրեր, վերլուծաբանական ու հեղինակային հոդվածներ Ռուսաստանի ու աշխարհի համար ամենակարևոր թեմաներով։
Դժվար է չվարակվել Cor UNO virus պարով, երբ բոլորը կարանտինում են. տեսանյութ
Ռուսաստանի հեղինակավոր լրատվամիջոցներն ամեն օր հղում են անում Sputnik ռադիոկայանին։ 2020 թվականի հունվարից Sputnik ռադիոկայանը գլխավորում է ռուսական ռադիոկայանների մեջբերումների վարկանիշային աղյուսակը։