ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Մոսկվայում մահացել է կրկնօրինակման դերասան Սերգեյ Սմիրնովը։
Թատրոնում, որտեղ նա աշխատել է, նշել են, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա մարտի 27-ին ժամը 11.00 Դմիտրի Սոլունսկու տաճարում։
Սմիրնովը 37 տարեկան էր, նա կյանքից հեռացել է մարտի 25-ին ծանր հիվանդությունից հետո։ Արտիստը 17 տարի աշխատել է թատրոնում, ավելի քան 30 դեր է կատարել։
Սմիրնովը ռուս հանդիսատեսին հայտնի է առաջին հերթին որպես կրկնօրինակման դերասան։ Նրա ձայնով են խոսել Ռիչարդ Գիրը, Անտոնիո Բանդերասը, Բրենդան Ֆրայզերը, Լյուկ Էվանսը։