ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում այսօր պայթյուն է գրանցվել, որի հետևանքով զոհվել է նույն գյուղի բնակիչ 1970 թվականին ծնված Սամվել Իսրայելյանը: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Կարեն Եղշատյանը, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատը ահազանգը ստացել է 14:06, Արթիկի ոստիկանությունից:
14:07-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է որ Լուսակերտ գյուղի 7 փողոց 13 տան կից խորդանոցում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով զոհվել է նույն գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանը:
Փողոց դուրս եկար՝ մահակով հարված կստանաս․ Հնդկաստանում ոստիկանները ցրում են մարդկանց
Այն որ պայթյունը տեղի է ունեցել բնակչին պատկանող խորդանոցում մեր հետ զրույցում հաստատեց նաև գյուղապետ Սամվել Բալաբեկյանը՝ տեղեկացնելով, որ պայթյունի պատճառների մասին հիմա չի կարող խոսել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
16:00-ից հետո ոստիկանությունը կսկսի տուգանել. սահմանափակման ռեժիմը խախտողներին կպատժեն