00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում»

© Photo : provided by Argam HovhannisyanОдин из работающих в гостинице "Golden Palace" добровольцев-врачей Аргам Ованнисян
Один из работающих в гостинице Golden Palace добровольцев-врачей Аргам Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» բժիշկների մշտական խումբ է հերթապահում։ Sputnik Արմենիան զրուցել է տեղում արդեն 16 օր աշխատող բժիշկներից մեկի` Արգամ Հովհաննիսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. «Հրազդանի բժշկական կենտրոնի» թերապևտ Արգամ Հովհաննիսյանն արդեն 17 օր է, ինչ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» է` մեկուսացվածներին օգնելու։ Բժիշկն այնտեղ է հայտնվել ինքնակամ, իր որոշման արդյունքում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ երբ մեկուսացվածներին տեղափոխել են «Գոլդեն փելես», քննարկել են այնտեղ ամենօրյա հերթապահություն իրականացնելու հարցը։ Սակայն քննարկումների արդյունքում որոշվել է, որ ավելի անվտանգ կլինի, որպեսզի որոշ ժամանակ մեկ խումբ աշխատի այնտեղ։

Проверки в военных частях Лори, Армавира и Еревана - Sputnik Արմենիա
Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել

«Եթե ամեն օր գնայինք–գայինք, մեր տան անդամների համար անվտանգ չէր լինի, ուստի որոշեցինք, որ բժիշկների հիմնական մի խումբ ձևավորվի, որը որոշ ժամանակ Ծաղկաձորում կաշխատի։ Ես էլ որոշեցի միանալ մյուսներին ու գալ այստեղ. մարտի 5-ին եկանք»,–պատմեց Հովհաննիսյանը։

Բժիշկն անկեղծանում է` մեկուսացվածների մոտ հերթապահության առաջին օրերին մայրն անհանգստանում էր իր համար, բնականաբար, չանհանգստանալ չէր կարող։ Սակայն հիմա, երբ լուրերից, սոցցանցերից տեսել է, թե ինչ աշխատանք են տանում, բժշկի խոսքով` «մոր սիրտը տեղն է ընկել» ու դեռ մի բան էլ ուրախ ու հպարտ է, որ տղան այնտեղ է։

Հովհաննիսյանը գիտի` լինում են դեպքեր, որ բժիշկն էլ է վարակվում կորոնավիրուսով, բայց ինքը նման մտավախություն չունի, քանի որ ի սկզբանե լավ տեղեկացված է անվտանգության միջոցառումներից։ Նա վստահեցնում է` տեղում աշխատող բժիշկներն ապահոված են բոլոր անհրաժեշտ իրերով։

© Photo : provided by Argam HovhannisyanԹերապևտ Արգամ Հովհաննիսյան
Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» - Sputnik Արմենիա
Թերապևտ Արգամ Հովհաննիսյան

«Հատուկ արտահագուստ, ակնոց, ձեռնոց, դիմակ` ամեն ինչ ունենք, որպեսզի փռշտոցներից պաշտպանվենք (խմբ.` ասում է ու ծիծաղում)։ Չնայած այստեղ փռշտացողները, հազացողները շատ քիչ են։ Բոլորին արդեն ճանաչում եմ»,–ասում է բժիշկը։

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

Բժիշկն արդեն անգիր հիշում է` մեկուսացվածներից ում ինչ ինֆորմացիա է պետք, ով ինչ է ուզում լսել բժիշկներից։ Իսկ նրանց հիմնականում մեկ հարց է անհանգստացնում` տնեցիներն առանց իրենց ի՞նչ են անում, հատկապես երեխաների համար են անհանգստանում։ Բացի այդ, աշխատանքի համար են մտահոգ` ի վերջո, երկու շաբաթ չեն աշխատելու։

Посол Армении в Польше Эдгар Казарян - Sputnik Արմենիա
Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում

Տեղում աշխատող բժիշկները, սակայն, մեկուսացվածների դժգոհություններին նորմալ են վերաբերվում, զրուցում են բոլորի հետ, մտնում նրանց դրության մեջ, որ թեթևանան` ի վերջո, 14 օր պետք է միասին անցկացնեն։ Բացի այդ, հաճախ են նրանց հետ հումոր անում, ավելի ճիշտ, օրն առանց հումորի չի անցնում։ Ստեղծված իրավիճակում բժիշկներն էլ իրենց բնորոշ հումորներն ունեն. եթե հեռավար ուսուցման դեպքում աշակերտներն ասում են, որ լավն այն է` քնից արթնանում են և արդեն դասի են, ապա այնտեղ գտնվող բժիշկների դեպքում էլ` արթնացան, վերջ, աշխատավայրում են։ Իհարկե, եթե քնում են։

Հովհաննիսյանը նշում է` թիմով են այնտեղ աշխատում` մեկը մյուսին օգնելով և մթնոլորտն այնքան հաճելի է, որ տուն գնալու մասին դեռ չի մտածում։

«Հոգնածությունը հաշվի չենք առնում և անում ենք այն, ինչ կարող ենք»,–ասում է բժիշկն ու ներողամտորեն հայտնում, որ արդեն պետք է անջատի հեռախոսը` գործեր կան։

Կորոնավիրուսը հարվածեց նաև ծաղկի բիզնեսին. գործարարները ծաղիկները տարել են պանթեոն

Ի դեպ, զրույցի սկզբում բժշկի ձայնից զգացվում էր, որ հոգնած է, սակայն ընթացքում նա այնքան կատակներ արեց, որ իմ մտահոգություններն ու իր հոգնածությունն էլ անցավ։ Ավելին, բժիշկը չմոռացավ հորդորել, որ հանկարծ խուճապի չմատնվեմ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 190-ն է։ Նրանցից 2–ն արդեն բուժվել են։ Մեկուսացվածների թիվը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 600–ից ավելի է։ Ի դեպ, առաջին մեկուսացվածներին հենց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» էին տարել։

Լրահոս
0