ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա 1 զոհ, 4 վիրավոր։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը:
«Այսօր` Ժամը 13։00-ի սահմաններում, Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում»,-հայտնում է կայքը։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ են կատարվել, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։
Ինքնասպանություն է գործել «Ավագյան» բժշկական կենտրոնի 35–ամյա բաժնի վարիչը