ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տեղեկությունը հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։
«Աերոֆլոտը» չեղարկել է Երևանի ուղղությամբ որոշ չվերթերը
Բոլոր ցանկացողներին խնդրում են գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում
Էլ․ փոստ՝ armconsulateukraine@mfa.am
☎️ Թեժ գիծ՝ +380733737447
Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով։
Կամ Օդեսայում գլխավոր հյուպատոսություն
Էլ․ փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am
☎️ Թեժ գիծ՝ +380487039178
Viber/ WhatsApp` +380683008877
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բյուջետային խոշոր ավիափոխադրող Wizz Air ավիաընկերությունը մարտի 20-ին կիրականացնի Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը։