00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը սարերի հետևում չէ, բայց ներդրողը պայման է դրել

© Sputnik / Nana MartirosyanСтанция "Еритасардакан" ереванского метрополитена
Станция Еритасардакан ереванского метрополитена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մետրոյի նոր կայարան ունենալը մի քանի տասնյակ միլիոն կարժենա։ Չնայած դրան, արդեն իսկ մի քանի ներդրողներ կան։ Sputnik Արմենիան փորձել է ճշտել` մետրոյի նոր կայարան ունենալու միտքը հետին պլա՞ն է մղվել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Մետրոյի նոր կայարան ունենալը շուրջ 60 մլն դոլար կարժենա: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Գուրգեն Մուշեղյանը, որը Երևանի մետրոպոլիտենի կառուցման ժամանակ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը, իսկ հետագայում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը (1982-1990 թթ.)։

Մետրոյի նոր կայարանը վարկային ծրագրով չի կառուցվելու. նախկին թաղապետի մեղադրանքն անհի՞մն է

Դեռ 2019թ.–ի փետրվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Աջափնյակում մետրոյի նոր կայարան կկառուցվի։

Նշվում էր, որ կայարանի շինարարությունը ֆինանսավորելու մասին բանակցություններ են ընթանում մասնավոր խոշոր ներդրողների հետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ներդրողը Երևան է հրավիրել մետրոյի շինարարների, որոնք Հրազդան գետի վրայով կամուրջ կառուցելու համար ուսումնասիրել են տեղանքը։

«1991-ին, երբ մետրոյի նոր կայարան կառուցելու մտադրություն կար, հաշվարկ արվեց ու մոտավոր 60 մլն դոլար կազմեց ամենը` կայարանի կառուցումն էլ հետը։ Այդ ժամանակ անգամ Աբելյան փողոցի վրա մետրոյի մուտքը փորել էին և բավականին մեծ քանակությամբ ուղիներ կառուցել»,–ասաց Մուշեղյանը։

Ճարտարապետի կարծիքով, սակայն, Հրազդանի մոտ մետրոյի կայարան կառուցելու տարբերակն արդյունավետ չի լինի։ Նրա խոսքով` մետրոյի նոր կայարանը պետք է լինի Հալաբյան և Շինարարների փողոցի մեջտեղում, որպեսզի Աջափնյակի բնակչությունը կարողանա օգտվել դրանից։ Հակառակ դեպքում, ըստ Մուշեղյանի, ոչ ոք չի հասնի մինչև Հրազդանի կիրճի տարածք, որ մետրո նստի։ 

Автобусная остановка - Sputnik Արմենիա
Դուռը կամաց փակեք. գիտե՞նք, թե ում ենք վստահում մեր կյանքը

Անվանի ճարտարապետը նշեց` Հրազդանի ձորի տարածքում մետրոյի նոր կայարանի բացումը, որքանով ինքն է տեղյակ, ներդրողի ցանկության հետ է կապված, քանի որ նա ուզում է նաև բնակելի շենք ու առևտրի կենտրոններ կառուցել տարածքում։

Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնեց`նոր կայարանի հարցը քաղաքապետարանի օրակարգում է, այն հետին պլան չի մղվել։ Նոր կայարանը կառուցման համար Հրազդանի կիրճի վրա կամուրջ կկառուցվի, որի վրայով էլ կանցնի մետրոն։

«Ներդրողի հետ ի սկզբանե քննարկվել է հարցը, որ եթե նա ներդրում անի մետրոյի նոր կայարանը կառուցելու համար՝ մենք էլ պետք է դրա հարակից տարածքը տրամադրենք նրան։ Այսինքն` նա ուզում է հարակից տարածքում գործունեություն ծավալել` բիզնես անել»,–ասաց Կուբատյանը։

Նրա խոսքով` մետրոյի նոր կայարանի կառուցման հարցը նաև կառավարությանն են ներկայացրել։

Կուբատյանը նշեց` կայարանի կառուցման հետ կապված ներդրումային ծրագիր ներկայացրել են մի քանիսը, և այժմ քննարկվում է պետություն–համայնք–ներդրող համագործակցության ամենաարդյունավետ ձևը, ինչպես նաև մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված՝ ներդրողների առաջարկները։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի բաժնից հայտնեցին`օրական մետրոպոլիտենից օգտվում է միջինը 55 000-65 000 մարդ: Նախորդ տարի 20 մլն ուղևոր է տեղափոխել մետրոն։ 

Հիշեցնենք, որ Երևանում մետրոն կառուցվել է մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Դրանից հետո աշխատանքները դադարեցվել են և չեն վերսկսվել։ Մինչև 1991թ.–ի վերջը հասցրել էին «Բարեկամություն» կայարանից դեպի Հրազդան գետ թունել կառուցել, իսկ մյուս հատվածում` Աջափնյակում, ոչ լայնածավալ աշխատանքներ կատարել։

Որտե՞ղ կկառուցվի մետրոյի նոր կայարանը. Երևանի փոխքաղաքապետի պատասխանը զարմացրել է

Լրահոս
0