Պարզվում է՝ հայ հասարակությունը բավական լավ է պատրաստված արտակարգ իրավիճակներին և գիտի, թե որքան կարևոր է անվտանգության կանոնները պահպանելը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այսօր աշխատել է Երևանի կիսադատարկ փողոցներում, որտեղ նկարահանել է հասարակական տրանսպորտի՝ բժշկական դիմակներով ու ձեռնոցներով վարորդներին և ուղևորներին։
Որոշ կազմակերպություններ այս օրերին իրենց աշխատակիցներին ապահովում են բժշկական դիմակներով և ախտահանիչ միջոցներով։ Սակայն վարորդների մեծ մասն անձամբ են գնում այդ միջոցները։
Մարտի սկզբին շատ քաղաքացիներ բողոքում էին դեղատներում բժշկական դիմակների պակասից։ Բայց իրավիճակն ակնհայտորեն փոխվել է դեպի լավը։
Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի սրընթաց տարածման հետ կապված ամբողջ երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են մասաայական միջոցառումներին, ժամանցի կենտրոներին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանակապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Այս պահին հանրապետությունում արդեն 122 վարակված կա։
Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»