00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

© Sputnik / Asatur YesayantsКонтрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир
Контрольно-пропускной пункт при выезде из Эчмиадзина (17 марта 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչով կարելի է համեմել տանը նստելու ձանձրույթը։ Ճիշտ է. ծիծաղով։ Իսկ համացանցն ու սոցցանցերը մեմերն արագ փոխանցելու ու համավարակային գորշ առօրյան գունավորելու հնարավորություն են տալիս։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Սոցցանցերի օգտատերերը չեն դադարում ծիծաղեցնել ու զարմացնել իրենց հնարամտությամբ ու երգիծական տաղանդով։ Փորձը ցույց է տալիս, որ ծիծաղը սթրեսից ձերբազատվելու ամենաարդյունավետ միջոցներից է։ Այն օգնում է նաև դիմակայել համավարակի ու արտակարգ դրության անհարմարություններին։

Принц Уильям и герцогиня Кембриджская Кэтрин - Sputnik Արմենիա
Արքայազնը կորոնավիրո՞ւս է տարածում. Ուիլյամը կատակել է

Ձանձրույթն ու վախը հաղթահարելու հարցում օգնում են բազմաթիվ մեմերը, անեկդոտներն ու ծաղրանկարները, որոնք համացանցում աճում են ասես սնկերը անձրևից հետո։

Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կատակները, որոնք կհասկանան միայն հայաստանյան ներքաղաքական կյանքին ծանոթ ընթերցողները։ Jo Petrosyan օգտատերն, օրինակ, գրում է․

«Տանը արտակարգ դրության ժամանակ 5650 դրամ գտա։ Ինձ թվում է՝ եթե մի քանի օր էլ տանը մնամ, անկողնու տակից կգտնեմ Վանո Սիրադեղյանին»։

Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ

Սիրադեղյանը ՆԳՆ նախկին ղեկավարն է, որի նկատմամբ ավելի քան 20 տարի առաջ հետախուզում է հայտարարվել։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

Առողջապահության նախարարությունն էլ է կատակների առարկա դարձել։ Օգտատերերից մեկը գրել է.

«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ հղիության ժամկետները մեկ ամսով հետաձգվում են։ Առողջապահության նախարարություն»։

Երբ տանն անելու բան չկա, հնարամիտ քաղաքացիները «բռնում» ու «կուլ են տալիս» դրսում անցնող մեքենաները։ Թե ինչպես է դա արվում, կարող եք դիտել տեսանյութում։

Կատակների ամենատարածված թեման է դարձել զուգարանի թուղթը։ Կրակին յուղ է լցրել նաև ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ մի քաղաքացի միանգամից 108 հատ զուգարանի թուղթ է գնել։

Օգտատերերը միանգամից կատակներով են արձագանքել. «Տիկին, ռուլոնը տեղը դրեք, դա պատի պաստառ է», «Հիմա արժեթղթերի շուկայում առաջատար է զուգարանի թուղթը»։

Կորոնավիրուսը լուրջ չենք ընդունում, կամ ինչ կատակներ են ծնվել դրա «ժամանումից» հետո

Հայտնի է, որ վարակից ամենաշատը տուժած երկրներից մեկն Իտալիան է։ Այս թեմայով էլ են բազում կատակներ արվում։ Պարզվել է՝ «կորոնավիրուսի համավարակի պատճառով հայերն ակումբներում իրենց այլևս իտալացիների տեղ չեն դնում»։

Արտակարգ դրության ու ինքնամեկուսացման անհրաժեշտության հետ կապված՝ ընկերություններից շատերն աշխատակիցներին հորդորում են տնից աշխատել։ Դրա հետ կապված հիշել են Տրավոլտային, որը կողքերն է նայում՝ իբր թե հուսալով գրասենյակում գտնել գործընկերներին։

Քանի որ բժշկական դիմակները դարձել են ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքներից մեկը, քաղաքացիներն այդ կարևոր աքսեսուարի՝ իրենց տարբերակներն են առաջարկում։

Մի օգտատեր լավաշով ու խորովածով դիմակ է պատրաստել, մյուսը՝ պլաստմասսե շշից։

Երկու տարբերակն էլ բավականին օրիգինալ տեսք ունեն։

ԿԳՄՍ նախարարությունն էլ է «ձեռքի տակ ընկել»։ Երբ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց առցանց դասերի մասին, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, թե ինչպես են դասախոսները տնից դասերը վարում, իսկ երեխաները տանը կապած պառկած են գետնին։ Որ չխանգարեն։

Զուտ հայկական թեմայից բացի, կան նաև ընդհանուր մեմեր։ Պարզվել է, որ ներկայիս իրադարձությունները թոռներին շատ բան պատմելու նյութ են տալիս։ Այս մասին է ստորև ներկայացված մեմը։

Բազում անեկդոտներ կան հնդկաձավարի, շաքարավազի, ալյուրի ու պահածոյացված մթերքի վերաբերյալ։ Այժմ դրանք ամենապահանջված ապրանքներն են։

Մեծ տարածում է ստացել անեկդոտը Х երկրի (ինքներդ կարող եք ընտրել) մասին, որտեղ «գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։ Տղամարդու վրա է ընկել հնդկաձավարով, մակարոններով ու պահածոներով լի 200 կիլոգրամանոց պահարանը»։

Մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է հավաքվել կորոնավիրուսի կանխարգելման համար

Ինչպես տեսնում ենք՝ սուր հումորը շատ է։ Դատելով այն փաստից, որ արտակարգ դրությունը նոր է հայտարարվել, տարատեսակ կատակները դեռ ավելանալու են։ Լավ է, որ առիթները շատ են։ Մենք կհետևենք հումորային զարգացումներին ու կատակների նոր չափաբաժիններով կօգնենք հաղթահարել տնային ձանձրույթը։

Լրահոս
0