ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկաններն այսօր հանրային տրանսպորտի վարորդներին մոտեցել ու հորդորել են սահմանված քանակից ավել ուղևորներ չտեղափոխել։
«Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրին չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է գրանցվել։
ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով համապատասխան մասնագիտական միջոցներով մարտի 14–ից ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։
Ախտահանումն իրականացվում է ամեն օր, հերթափոխից հետո։
Հանրապետությունում մարտի 16-իցապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված: