ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) առաջին մարդն է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։
Նրա խոսքով՝ մահացած պացիենտը 89 տարեկան էր։
«Նա վարակվել էր Չինաստանից վերադարձած իր աշխատակցից»,-պարզաբանել է Քոջան։
Նախարարը հայտնել է, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 98–ի։
Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում
Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին՝ միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը