00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլն» առաջարկում է 2 տարի մետաղական հանքերի շահագործման նոր թույլտվություն չտրամադրել

© Aram NersesyanМедно-молибденовый рудник в Каджаране
Медно-молибденовый рудник в Каджаране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործընկերներն ու կառավարության ներկայացուցիչը դեմ արտահայտվեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի, Մերի Գալստյանի ու Վարազդատ Կարապետյանի առաջարկած նախագծին։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱԺ իշխող խմբակցությունն առաջարկում է 2 տարով դադարեցնել նոր մետաղական հանքերի շահագործման թույլտվությունների տրամադրումը։ Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում» ու հարակից օրենքներում։

Օրենսդրական նախագծերի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Մերի Գալստյանն ու Վարազդատ Կարապետյանը։

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս` Մերի Գալստյանը նշեց, որ առաջարկն արվել է` հաշվի առնելով այն ռիսկերը, որ այժմ գործող օրենսդրությունն առաջացնում է պետության համար։

«Այդ երկու տարում կառավարությունն ու օրենսդիր մարմինը պետք է աշխատեն նոր օրենսդրության մշակման ու գործող իրավական ակտերի փոփոխության ուղղությամբ»,- ասաց պատգամավորը։

Հանձնաժողովի անդամների հարցին, թե արդյոք ժամանակավոր դադարը չի՞ վնասի հայաստանյան տնտեսությանն ու ներդրումային ծրագրերին, Գալստյանը վստահություն հայտնեց, որ 2 տարում բացասական հետևանքներ չեն լինի։

Банк. Биржа. Фонд. Курс валют. Процент - Sputnik Արմենիա
Վարկ ստանալը հեշտացել է, վերադարձնելը` դժվարացել. ինչ է արվում ժամկետանց վարկերի համար

«Մենք ընդամենն ասում ենք, որ մենք 2 տարի դադար ենք վերցնում, մեր օրենսդրությունը նորոգում ենք ու երկու տարի հետո ասում ենք՝ համեցեք, ձեր ներդրումներն արեք արդեն խաղի նոր կանոններով»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն, չհամաձայնեց գործընկերոջ հետ՝ համոզմունք հայտնելով, որ նոր իրավահարաբերությունը վատթարացնում է տնտեսվարողների տնտեսական գործունեության ծրագրերը։

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

«Իսկ մենք վատթարացնող դրույթների դեպքում առնվազն 6 ամիս ադապտացիոն ժամանակ ենք տալիս նախքան դրույթի ուժի մեջ մտնելը»,- ասաց Թունյանը՝ առաջարկելով անցումային դրույթներում ադապտացիոն ժամկետ սահմանել։

Գալստյանը, սակայն, գործընկերոջ առաջարկը մերժեց։

ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ կառավարության տեսակետը նշեց, որ պետությունը չի կարող իրեն թույլ տալ 2 տարի շարունակ դադարեցնել տնտեսության մի կարևոր ճյուղի գործունեությունը։

Нефтяной станок-качалка в Северском районе Краснодарского края. - Sputnik Արմենիա
Փաշինյանը չի բացառում`Հայաստանը կարող է օգտվել նավթի գների համաշխարհային անկումից

«Սա 2 տարվա օրենք չէ, սա առնվազն երկիրը կարող է 10 տարով հետ գցել՝ սկսած թույլտվություն ստանալուց մինչ արդյունահանման փուլ»,- ասաց փոխնախարարը։

Կառավարության ներկայացուցիչն անգամ չբացառեց, որ օրինագիծն ընդունվելու դեպքում կարող է հակասահմանադրական ճանաչվել, քանի որ սահմանափակում է անձանց՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը հայտնեց, որ 2016 թ-ից ի վեր Հայաստանում մետաղական որևէ հանքավայրի շահագործման թույլտվություն չի տրվել։

Երկարատև քննարկման արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց առաջարկված նախագծին։

Դրա հետագա ճակատագիրը կորոշվի արդեն ԱԺ լիագումար նիստում։

«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

Լրահոս
0