ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ քաղաքացիական պաշտպանության մասին խորացված գիտելիքներ պետք է ստանան նաև աշակերտները, լինի դա առանձին առարկայի տեսքով, թե ինտեգրված գիտելիքի։ Նրա խոսքով՝ հարցը տակավին քննարկման փուլում է, մշակվում են առարկայական ծրագրերի նոր չափորոշիչները։
«Այս շրջանում մենք անպայման դիտարկելու ենք տվյալ հարցը։ Ես առանձին քննարկումներ եմ ունեցել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Խնդիրն իսկապես արդիական է, որին պետք է միանշանակ լուծումներ տանք»,– ասաց նա։
Նախարարի համոզմամբ` հենց այսպիսի իրավիճակներն են ցույց տալիս բացերը, որոնք կան գիտելիքի և հմտությունների առումով, հետևաբար նման իրավիճակներում է, որ հնարավորություն է առաջանում լրամշակելու և առաջ տանելու նոր ծրագրերը։
Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»
Նշենք, որ բուհերում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան արդեն իսկ պարտադիր է, որի ընթացքում ուսանողները սովորում են ինչպես դիմակայել աղետներին։