ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Երևանի մետրոն կշարունակի աշխատել բնականոն ժամանակացույցով։
«ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով ՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Եղեք առողջ և անվտանգ»,– նշված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 64 դեպք է գրանցվել։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել մինչև ապրիլի 14-ը։