00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

© Sputnik / Andranik GhazaryanЖенщина на пешеходном переходе перекрестка улиц Амиряна и Закяна
Женщина на пешеходном переходе перекрестка улиц Амиряна и Закяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ դրությունն ամբողջ երկրի անվտանգության համար անհրաժեշտ հարկադիր միջոցառում է։ Ռիսկի գոտում կարող են հայտնվել նրանք, ովքեր աշխատում են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտում։ Դեռ հարց է՝ նրանք կկարողանա՞ն բանկերում իրենց վարկերի համար տարկետում ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Խիստ, ինչպես երբեք։ Այդպես կարելի է անվանել սահամափակումները արտակարգ դրության ընթացքում, որը հաստատեցին կառավարությունն ու խորհրդարանը։ Մեկ ամսով՝ մինչև ապրիլի 14-ը, կփակվեն ուսումնական հաստատությունները, հանրային սննդի հաստատությունների մեծ մասը, մի շարք ոչ մթերային խանութներ։ Կսահմանափակվի մուտքն ու ելքը ՀՀ տարածք։

Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին

Այս մասշտաբի սահամանափակումներ Հայաստանում չեն եղել ո՛չ պատերազմական գործողությունների, ո՛չ Երևանում քաղաքացիական բախումների, ո՛չ 1999թ.-ին խորհրդարանում ահաբեկչությունից հետո(1992թ․-ին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն առաջարկել էր արտակարգ միջոցներ ձեռնարկել, բայց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր համաձայնել)։

Բիզնեսը չէր խանգարում. նրան չէին դիպչում

Բոլոր նախորդ դեպքերում սահմանափակումները գործարարներին չէին վերաբերում։ Իշխանություններն առանձնապես չէին սահմանափակում բիզնեսը, այդ թվում՝ սպասարկման ոլորտը։ Խստությունները քաղաքական էին և վերաբերում էին մարդկանց տեղաշարժին, ինչպես նաև ցույցերին և մամուլին։

Молодые люди с телефонами в Сквере Хачкаров - Sputnik Արմենիա
Ucom–ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի, բացի մեկից

Այդպես էր թե՛ 1996թ.-ի սեպտեմբերին՝ հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ, թե՛ 1999-ին խորհրդարանում ահաբեկչությունից հետո, թե՛ 2008թ․-ի մարտին։ Այն ժամանակ արտակարգ դրություն էր հայտարարված 20 օրով։ Այդ ընթացքում ցույցերն արգելված էին։ Իրավանհրաժեշտությանապահները կարող էին « դեպքում» զննել մարդատար և բեռնատար մեքենաները և սահամանափակել դրանց տեղաշարժը (ով և ինչպես է որոշելու անհրաժեշտության չափը՝ չէր նշվում)։

Բիզնեսը դրանից առանձնապես չտուժեց։ Տուժեցին մարզերի բնակիչները։ Երթուղայիններն ու մեքենաները չէին կարող մուտք գործել Երևան․ մայրուղու վրա դրանք կանգնեցնում էին և հետ ուղարկում։ Նույնը, թեև ավելի թեթև կերպով, արվում էր 2003թ․-ի նախագահական ընտրություններից հետո։ Բայց բիզնեսի վրա ոչ ոք սահմանափակումներ չդրեց՝ ոչ արտադրության, ո՛չ առևտրի, ո՛չ արտահանման։

Ապրանքների տեղափոխության բարդություններ առաջացան ոչ թե արտաքին, այլ ներքին ցնումների հետևանքով։ 2008թ․-ի օգոստոսին Վրաստանի միջով ապրանքների փոխադրումը չտապալվեց միմիայն փորձառու բեռնափոխադրողների շնորհիվ (Հայաստանի բնակիչները ապրանքների պակաս գրեթե չզգացին)։ 

Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար

Որոշ սահամանափակումներ դրվել էին 2006-2009 թվականներին։ Դրանք վերաբերում էին ապրանքների ներկրմանն ու արտահանմանը՝ թռչնագրիպի հետ կապված։ Այն ժամանակ թռչնաֆաբրիկաներում ավելի խիստ սանիտարական պայմաններ հաստատվեցին, իսկ թռչնաբուծական արտադրանքի ներկրումն ու արտահանումն իրականացվում էր հատուկ պահանջներին համապատասխան։

Սակայն այս բոլոր դեպքերւմ դպրոցներն ու համալսարանները չէին փակվել, թատրոններն ու համերգասրահները, ռեստորաններն ու սրճարանները գործում էին։ Հիմա ամեն ինչ փակվում է գրեթե 30 օրով։ Ո՞վ կարող է տուժել դրանից։ Առաջին հերթին՝ մարդիկ, որոնք այնտեղ աշխատում են։

Գնա, հետո կգաս

Ոչ բոլոր ռեստորաններն են գրանցում իրենց աշխատակիցներին, անգամ էլիտարները։ Մասամբ դա պայմանավորված է կադրերի հոսքով․ մատուցողներից շատերը երիտասարդներ են, նաև ուսանողներ, որոնք գալիս են աշխատելու մի քանի ամսով։ Նրանք պայմանագրերի հարցում չեն ուզում «գլուխ դնել»։ Այդ պատճառով դժվար թե այս ամսվա ընթացքում նրանց վճարեն աշխատավարձի գոնե 2/3-ը՝ հարկադիր պարապուրդի համար։ Շատերին կարող են պարզապես ասել․ «Գնա, մի ամսից կգաս»։ Այստեղ անգամ «ժամանակավորապես հեռացնել» եզրույթը կիրառելի չէ․ հեռացնելու համար պետք է աշխատանքային պայմանագիր ունենալ, իսկ շատերն այն չունեն։ Առավել ևս, ոչ թանկարժեք ռեստորաններում ու սրճարաններում։

Ресторан Sherep - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են

Որ ռեստորանները կփակվեն, իսկ որոնք ոչ՝ դեռ պարզ չէ։ Արտակարգ դրության մասին կառավարության որոշման մեջ ասվում է, որ արտակարգ դրության պարետը (փոխվարչապետ Տիգրան Ավինյանը) լիազորված է դադարեցնել հանրային սննդի կետերի աշխատանքը այս կամ այն քաղաքում։ Բայց Երևանի կամ մեկ այլ քաղաքի համար նման որոշում դեռ կայացված չէ։ Ելնելով որոշման մյուս կետից, ըստ որի՝ արգելվում են 20-ից ավելի մասնակիցներով բոլոր միջոցառումները, ստացվում է, որ պետք է փակվեն 20-ից ավելի տեղ ունեցող բոլոր սրճարաններն ու ռեստորանները։ Ամեն ինչ կախված կլինի իշխանության որոշումից։

Ռեստորանների աշխատողների հետ միասին նույն խնդրի առաջ կարող են կանգնել նաև այն առևտրի կենտրոնների աշխատակիցները, որոնք մեկ ամսով փակվելու են։

Օրենքով պաշտպանված չեն նաև սպասարկման ոլորտի այլ աշխատակիցները, օրինակ՝ վարսավիրները։ Որոշ գեղեցկության սրահներ որոշել են մի քանի օրով չաշխատել (աշխատակիցների և հաճախորդների առողջությունը չվտանգելու համար)։ Բնականաբար, այս պարապուրդի համար նրանք նույնպես ոչինչ չեն ստանա, քանի որ վարսավիրները հիմնականում գործարքային են վարձատրվում։

Եվ վերջապես՝ մրգերի և բանջարեղենի փողոցային առևտրի արգելքից հետո անհասկանալի է մնում՝ կարո՞ղ են արդյոք վաճառողները շարունակել աշխատել ծածկած շուկաներում։

Մենք սպասում ենք, բայց բանկը չի սպասում

Գործատուն մեզ խնդրել է սպասել։ Իսկ կսպասի՞ արդյոք մեր բանկը։ Եթե երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, և մենք չենք կարող մուծել մեր վարկերը, ժամկետն անցելու համար տուգանքներ կկուտակվե՞ն։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372–րդ հոդվածում նշվում է, որ դատարանը կամ ֆինանսական հաշտարարը պարտապանի պահանջով կարող են կրճատել տույժերը, եթե վարկերի սպասարկումը «անհնար է եղել» արտակարգ իրավիճակի պատճառով։ Օրենքով մենք կարող ենք դա պահանջել, անգամ եթե վարկային պայմանագիրն արտակարգ իրավիճակի դեպքում մեզ պատասխանատվությունից չի ազատում։

Այստեղ հարկ է մի կարևոր բան ընդգծել. բուն վարկային վճարները՝ հիմնական գումարն ու դրա տոկոսները, մենք վաղ թե ուշ պետք է մուծենք։ Խոսքն այն մասին է, որ գոնե տույժեր և տուգանքներ չավելանան։ Բնականաբար, միայն նրանց համար, ովքեր իրապես տուժել են արտակարգ դրության պատճառով (ակնհայտ է, որ, օրինակ, ծրագրավորողները չեն տուժել, իսկ ռեստորանների աշխատակիցները միանշանակ տուժել են)։

Официант с соленьями - Sputnik Արմենիա
Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Բայց հարցը նաև մեկ այլ կողմ ունի։ Վարկ վճարողները խնդրում են մեկ կամ երկու ամիս սպասել։ Իսկ ահա ավանդատուները հետաձգելուն համաձայն չեն և պահանջում են իրենց գումարները, տոկոսներով հանդերձ, վճարել ժամանակին։ Իսկ ինչպե՞ս պետք է բանկը վճարի ավանդի համար, եթե գումար չի ստանում վարկերից։ Հայաստանում բանկերի պարտավորությունների կեսից ավելին դեպոզիտային են (որոշ բանկերի դեպքում՝ 70% և ավելի)։ Ավանդատուներին դժվար է համոզել, որ մի փոքր սպասեն։ Է՛լ ավելի դժվար է համոզել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որոնցից բանկերը վերցնում են միջոցների մի մասը։

Ինչ են քաղաքացիներն ամենաշատը գնել այս օրերին. արդյո՞ք խուճապի առիթ կա

Սրանից ելնելով՝ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խորհուրդ է տալիս բանկերին վարկային արձակուրդի հարցը լուծել անհատական կարգով՝ կախված յուրաքանչյուր պարտապանի վիճակից։

Մուտք ու ելք

Ռեստորաններն ու հյուրանոցները եկամտի պակաս կունենան ոչ միայն տեղացի հաճախորդների, այլ նաև զբոսաշրջիկների մասով։ Նովրուզին (մարտի 21) Հայաստան չեն գա իրանցի զբոսաշրջիկները (տարեկան Հայաստան այցելում է ավելի քան 130 հազար իրանցի)։ Չեն կարողանա գալ նաև զբոսաշրջիկներ Չինաստանից և մի շարք եվրոպական երկրներից։

Որքան վնաս կկրի ՀՀ տնտեսությունը՝ դժվար է հաշվարկել, բայց Էկոնոմիկայի նախարարության ամենամոտավոր գնահատականով՝ մեկ արտասահմանցի զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 800 դոլար է ծախսում։ Այդ գումարի մի մասն այն մարդկանց աշխատավարձն է, որոնք աշխատում են ռեստորաններում և հյուրանոցներում, և անգամ նրանց եկամուտը, ովքեր շուկայում միրգ-բանջարեղեն են վաճառում։

Ի՞նչ կարող են նրանք անել՝ պետք է որ պարզ դառնա մոտակա ժամանակներում։

Լրահոս
0