ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 14-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել 62-ամյա Աննման Ք.-ին:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել է:
Ինչպես է ավտոմեքենան Երևանում վրաերթի ենթարկում տղամարդկանց. տեսանյութ (18+)