00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:47
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:54
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը

© Sputnik / Janna PoghosyanОсновательницы маркетинговой компании Deep Agency
Основательницы маркетинговой компании Deep Agency - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննան, Սոնան և Տաթևիկը դեռ 30 տարեկան չկային, երբ հիմնեցին իրենց սեփական մարքեթինգային ընկերությունը։ Հայաստանում այն միակն է, որը կառավարում են կանայք։

Ոչ մեծ, հարմարավետ գրասենյակում լափթոփների մոտ նստած աշխատում են մոտ տասը աղջիկ և մի երիտասարդ։ Պատերին աղջիկների պատկերներով թղթեր են ամրացված, այսուայնտեղ երևում են գործողությունների ծրագրեր և հետագա ռազմավարությունը պարունակող թղթեր։ Ամբողջ թիմը համերաշխ տկտկացնում է ստեղնաշարերն ու մկնիկները՝ աշխատանքային օրվա թեժ ժամն է, պետք է հասցնել պատվիրատուների դեդլայններին և պատրաստվել երեկոյան դասընթացին։

Սա  Deep Agency & Academy-ն է՝ Երևանի կենտրոնում տեղակայված մարքեթինգային գործակալությունը։ Հայաստանում նմանատիպ ընկերություններ գրեթե ամիսը մեկ են բացվում, թվային մարքեթինգն օրեցօր ավելի պահանջված է դառնում։ Սակայն այս գործակալությունը մյուսներից էականորեն տարբերվում է․ նախ՝ ընկերությանը կից գործում է երեկոյան դասընթացների դպրոց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մարքեթինգ և դիզայն ուսումնասիրել, երկրորդ՝ այն առաջինն է այս ոլորտում, որը կանայք են ղեկավարում։ Աննան, Սոնան և Տաթևիկը դեռ 30 տարեկան չկային, երբ 2018 թ-ին հիմնեցին այս ընկերությունը։

© PhotoDeep Agency մարքեթինքային ընկերության հիմնադիրները
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Deep Agency մարքեթինքային ընկերության հիմնադիրները

-Իսկ դուք դիտմա՞մբ եք միայն աղջիկներին աշխատանքի ընդունում, այդ պատճառո՞վ է ձեր մոտ միայն մեկ տղամարդ աշխատում,-հարցնում եմ հիմնադիրներին։

Նրանք զրնգուն ծիծաղում են։

-Իհարկե ոչ, մեզ մոտ այս ընթացքում շատ տղաներ են աշխատել։ Շուտով ևս մեկը մեզ կմիանա, տղա անիմատոր ենք աշխատանքի ընդունելու։ Ուղղակի այս պահին այսպես է ստացվել,- ասում է Սոնան։

«Գաղափարից մինչև բիզնես». նախարարը հայտարարել է նոր դրամաշնորհի մասին

-Մենք միայն մեկ տղա աշխատակից ունենք, բայց ինչպիսի՜։ Նա ոչ միայն իր գործից է գլուխ հանում, այլև էլեկտրոնիկայից ու կենցաղային հարցերից։ Չգիտես ինչու մեզ մոտ բոլոր գրասենյակներում միշտ ինչ-որ բան նորոգելու կարիք է լինում՝ մեկ կոյուղու հետ խնդիրներ կան, մեկ՝ լամպն է փչանում։ Իսկ Վահեն ամեն ինչից հասկանում է։ Անկեղծ ասած մենք ֆեմինիզմից հեռու ենք, եթե օգնություն է պետք՝ անպայման խնդրում ենք։ Բայց երկու տարվա աշխատանքի ընթացքում ուզած-չուզած այնքան «տղամարդկային» բաներ ենք սովորել՝ է՛լ էլեկտրական պտուտակիչների մասին ենք իմացել, է՛լ սկսել ենք պտուտակահանները իրարից տարբերել,-ավելացնում է Աննան։

© Photo : provided by Anna GyulkhasyanԱննա Գյուլխասյան
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Աննա Գյուլխասյան

Աննա Գյուլխասյանը 27 տարեկան է, մարքեթինգի ոլորտում աշխատում է 17 տարեկանից, Սոնա Մանուկյանը փորձառու գրաֆիկ դիզայներ է, նա ևս 27 տարեկան է, իսկ 31-ամյա Տաթևիկ Բաբայանը մենեջերի աշխատանքի մեծ փորձ ունի։ Ընդամենը 3 տարի առաջ աղջիկները միասին աշխատում էին մի մարքեթինգային ընկերությունում, որտեղ հասցրեցին ընկերանալ։ Հասկանալով, որ միմյանց հետ ներդաշնակ են ոչ միայն անձնական, այլ նաև գործնական հարաբերություններում, աղջիկները սկսեցին մտածել սեփական գործակալություն ստեղծելու մասին։ Նրանց խանգարում էր միայն սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը։

© Photo : provided by Sona ManukyanՍոնա Մանուկյան
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Սոնա Մանուկյան

«Ես հիմա անկեղծ կասեմ, կարող ես սա չգրել, լուրջ,-ասում է Աննան և դեմքով շրջվում է իր կողքին նստած Սոնայի ուղղությամբ,-Սոն, իմ կարծիքով՝ դու այս երկրի լավագույն գրաֆիկ դիզայներներից ես, եթե չասեմ լավագույնը։ Դու այնպիսի բաներ ես կարողանում անել, որ մյուսները գլխի էլ չեն ընկնում։ Ես միշտ իմացել եմ, որ մեզ միայն ինքնավստահությունն էր պակասում, թե չէ այս ընկերությունը 5 տարի առաջ ստեղծած կլինեինք, չէինք ձգձգի»։

Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ

Տիեզերքը մարդկանց աճին օգնելու իր բանաձևն ունի, և աղջիկների համարձակ որոշումը կյանքի կոչելուց առաջ իրադարձությունները սկսում են մոգական ընթացք ունենալ։ Նախ՝ Սոնան գնում է մեկ այլ ընկերությունում աշխատելու, որը շուտով սնանկանում և փակվում է։ Անսպասելի լուրը նա ստանում է 2018թ-ի անմռանը։ Նույն երեկոյան Սոնան հանդիպում է ընկերուհիներին, որոնք ինչով կարողանում են մխիթարում են նրան, ասում են՝ դու քո գործի վարպետն ես, շատ հեշտ նոր աշխատանք կգտնես, դարդ մի արա։ Երեք օր անց, առանց որևէ հիմնավորման, փակվում է մյուս ընկերությունը, որտեղ աշխատում էին Տաթևիկն ու Աննան։ 

© Sputnik / Janna PoghosyanԱննա Կարապետյան
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Աննա Կարապետյան

Նրանք զանգում են Սոնային և հայտնում անսպասելի լուրը․ համաձայնեք՝ զվարճալի իրավիճակ է։

«Ձե՞ռք եք առնում։ Ծիծաղելի չէ։ Չէ, իհարկե չեմ հավատում,-ասացի նրանց,-իսկ հետո բոլորս հավաքվեցինք ու սկսեցինք մտածել, թե ինչ ենք անելու»,-հիշում է Սոնան։

«Մենք վաղուց ակադեմիա ստեղծելու միտք ունեինք, որը պետք է իր տեսակի մեջ միակը լիներ Հայաստանում։ Մտածում էինք՝ հենց ժամանակ գտնենք, պետք է մեր հիմնական աշխատանքին զուգահեռ դրանով զբաղվենք։ Բայց քանի որ երեքս էլ միանգամից անգործ մնացինք, որոշեցինք ամեն ինչ կտրուկ փոխել և սկսեցինք մտածել՝ ինչ անուն դնել մեր «երեխային»,- ժպտում է Տաթևիկը։

© Sputnik / Janna PoghosyanՏաթևիկ Բաբայան
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Տաթևիկ Բաբայան

«Deep Agency & Academy» ընկերությունը ծնվեց 2018թ-ի աշնանը, սկզբում աղջիկներն իրենց փոքրիկ վարձու գրասենյակ էին «բերում» բոլոր անձնական պատվերները։ Հետո արդեն նրանց սկսեցին դիմել որպես ընկերության։ Երրորդ քայլը բանկից վարկ վերցնելն էր՝ համակարգիչներ, պրոյեկցիոն սարք և այլ տեխնիկա գնելու և առաջին դասընթացները սկսելու համար։ Իսկ հետո արդեն սկսեցին վարձել առաջին աշխատողներին։

Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван - Sputnik Արմենիա
Բիզնեսի արցախյան տարբերակ. դպրոցականներն ու ուսանողները սեփական ընկերությունն են բացել

«Մեզ համար շատ կարևոր էր գրասենյակում այնպիսի մթնոլորտ ստեղծել, ինչպիսին ինքներս նախորդ աշխատավայրերում չէինք ունեցել՝ ներդաշնակ, հանգիստ, ընկերական միջավայր։ Իմ ղեկավարների մեծ մասը տղամարդիկ են եղել, նրանց հետ միշտ բարդ է։ Կինն ավելի մարդկային ու մարդասեր է, եթե մերոնցից մեկի գլուխը ցավում է, միշտ նրան տուն ենք ուղարկում»,-հավատացնում է Սոնան։

Հայաստանում մարքեթինգի ոլորտը բավական «տղամարդկային» է, և կանայք ստիպված են ամեն օր դրա դեմ պայքարել։

«Հաճախ տղամարդ պատվիրատուները մեր մեջ նախ որպես երիտասարդ աղջիկների են տեսնում, հետո նոր միայն գործընկերների»,-փակագծերը բացում է Տաթևիկը։

«Տղամարդկանց համար այս ոլորտում ավելի հեշտ է։ Հանդիպումների 90%-ը տեղի է ունենում ոչ աշխատանքային, ոչ գործնական միջավայրում։ Իսկ մենք երբեք չենք «ընկերանում» մեր պատվիրատուների հետ, խիստ գործնականություն ենք պահպանում։ Կանանց հետ գործ ունենալն ավելի հեշտ է, բայց կին գործընկերները մեր ոլորտում շատ ավելի քիչ են, քան տղամարդիկ»,-ավելացնում է Աննան։

© Sputnik / Janna PoghosyanDeep Agency մարքեթինքային ընկերություն
«Ֆեմինիստներ չենք, բայց ամեն ինչ կարողանում ենք»․ երեք ընկերուհու հաջողության բանաձևը - Sputnik Արմենիա
Deep Agency մարքեթինքային ընկերություն

Այսօր աղջիկների գործակալությունը համարվում է լավագույն մարքեթինգային ընկերություններից մեկը։ Յուրահատուկ մոտեցման շնորհիվ հաճախորդները «բաց չեն թողնում» նրանց և հաճախ վերադառնում են նոր պատվերներով։ Հայրիշխանական երկրում, որտեղ, լսելով «կինը բիզնես է սկսել» արտահայտությունը՝ շատերը պատկերացնում են գեղեցկության սրահի բացում, Աննան, Սոնան և Տաթևիկը ջարդուփշուր են անում սեքսիստական կարծրատիպերը։ Իսկ գործողությունները միշտ ավելի արդյունավետ են, քան գոռգռոցներն ու հանուն սեռերի հավասարության երթերը։

Լրահոս
0