ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:
Ըստ տեղեկությունների` օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:
Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:
Մխիթար Աղաբեկյանը «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենն էր։ Այդ կարի ֆաբրիկայի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
© Photo / official site of the Prime minister of RAՓաշինյանը «Սարտեքս» կարի ֆաբրիկայում
![Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/2095/70/20957042_0:0:1600:1066_600x0_80_0_0_767fe2382fcb4884e05a8bbde756ddb4.jpg)
Փաշինյանը «Սարտեքս» կարի ֆաբրիկայում
© Photo / official site of the Prime minister of RA