00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում մորն ու դստերը ծեծած 28-ամյա տղամարդը 4 անգամ դատված է եղել. նոր մանրամասներ

© Sputnik / Armenuhi MkhoyanПрокурор Ширакской области Карен Габриелян
Прокурор Ширакской области Карен Габриелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել քննվող գործից և տղամարդու անցյալից։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցի 43-ամյա Մարինե Խ.–ին ու նրա 13–ամյա դստերը ծեծի ենթարկելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդու նկատմամբ արդեն իսկ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որոնք հիմք են տալիս տվյալ անձին մեղադրանք առաջադրելու։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Դատախազը նշեց նաև, որ տղամարդը շարունակում է չընդունել իր մեղքը, բայց արդեն իսկ եղած ապացույցները խոսում են հակառակի մասին: «Այս պահին առաջադրված մեղադրանքը կրում է նախնական բնույթ»,–հավելեց Գաբրիելյանը:

Медсестра у постели пациента в медцентре «Сурб Аствацамайр»  - Sputnik Արմենիա
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջնակի առողջական վիճակում դրական դինամիկա կա. նոր մանրամասներ

Գործի շրջանակում արդեն հարցաքննվել են տղամարդու մայրը և հայրը, նրանք տվել են այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ տվյալ անձը դիտավորությամբ է մարմնական վնասվածքներ պատճառել տուժողներին:

Նշենք, որ դեպքից  հետո 28-ամյա տղամարդը զանգել է իր մորն ու խոստովանել կատարած հանցանքը: Ի դեպ, հանցագործությունը տեղի է ունեցել գիշերը՝ 2-ի սահմաններում, բայց տուժողի մահն արձանագրվել է մոտ ժամը 14։30-ին: Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով` մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

«Նշեմ, որ ՀՀ ՔՕ 112 հոդվածի սուբյեկտիվ կողմը բնութագրում է, որ նշված հանցանքը կատարվում է միայն դիտավորությամբ. այս անձին մեղադրանք ներկայացվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար, և քանի որ կան մի շարք ծանրացնող հանգամանքներ, 14-րդ կետը նշանակում է անզգուշությամբ տուժողի մահի առաջացում։ Այդ ձևակերպումը տրվել է` ելնելով ՔՕ դիսպոզիցիայի բնութագրից, ինչը չի նշանակում, որ մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար»,– ասաց դատախազը:

Գյումրու հատուկ հանձնաժողովը քննարկել է 13-ամյա աղջկա խնամակալության հարցը. ի՞նչ է որոշվել

Նրա խոսքով` դիակի դատաբժշկական ու երեխայի նկատմամբ նշանակված փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո հնարավոր է` մեղադրանքը փոխվի: Ի դեպ, օրենքը չի արգելում նախաքննության փուլերում առաջադրված մեղադրանքը փոխել, այդ թվում՝ խստացնել:  Նշենք, որ է ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի այս կետերը նախատեսում են 5-10 տարվա ազատազրկում:

Ըստ գործում առկա տվյալների` սկզբում ծեծի է ենթարկվել մայրը. պատճառը եղել է խանդը։ Վիճաբանությանը փորձել է մասնակցել երեխան, որպեսզի օգնի մայրիկին, այդ ժամանակ հարվածներ է ստացել նաև դուստրը: Հարվածները եղել են բռունցքներով: Դեպքի վայրում չեն հայտնաբերվել այնպիսի իրեր ու առարկաներ, որոնց վրա կլինեին արյան հետքեր: Տղամարդու ձեռքերի վրա էլ ֆիքսված են եղել վնասվածքներ, ինչն էլ հիմք է ծառայել ընդունելու, որ հարվածները եղել են բռունցքներով:

Похороны убитой 43-летней Марине Х. (11 марта 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար

28-ամյա տղամարդը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, 2 անգամ էլ քրեական գործ է հարուցված եղել, որոնք հաշտության հիմքով կարճվել են:

«Ընդ որում` այդ կարճված գործերից մեկը եղել է 2016 թվականին. հիշյալ անձն այն ժամանակ կրկին ծեծի է ենթարկել  տուժողին, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը), բայց քանի որ Մարինե Խ.–ն բողոք չի ներկայացրել, վարույթը կարճվել է: Հաշտության պայմաններում  հնարավոր չէ քրեական գործ քննել»,–ասաց դատախազը:

Շիրակի մարզի դատախազը հանձնարարական է տվել պարզելու` նախկինում տվյալ անձի կողմից գործով անցնող տուժողներ մայր ու դստեր նկատմամբ բռնության դեպքեր եղել են, թե ոչ: Հարցաքննման կենթարկվեն բոլորը՝ հարևանները, հարազատները, երեխայի դասընկերներն ու ուսուցիչները, ոստիկանության տեսուչը և այլն:

«Եթե կունենանք նման փաստեր, ապացույցներ, որ ինքը պարբերաբար բռնության է ենթարկել տուժողին, ու դրանք չեն արձանագրվել, մենք նրան նաև մեղադրանք կառաջադրենք խոշտանգման հատկանիշներով», -հավելեց նա:

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր

Միևնույն ժամանակ, ըստ դատախազի, քննություն կտարվի պարզելու համար` արդյոք ոստիկանության կողմից անգործություն  դրսևորվե՞լ է, արդյոք հանցագործության մասին հայտնել են, իսկ ոստիկանությունը համապատասխան ընթացք չի՞ տվել. այդ դեպքում իրավաքրեական գնահատական կտրվի ոստիկանության աշխատանքին:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ երեխայի նկատմամբ սեռական բռնության տվյալներ չկան, բայց քննության առարկա կդառնա նաև այդ հանգամանքը:

«Երբ հարցաքննենք երեխային, որը ծրագրել ենք իրականացնել հոգեբան-փորձագետի, մանկավարժի և հարազատների մասնակցությամբ, այդ ուղղությամբ ևս անհրաժեշտ գործողություներ կկատարվեն»,- հավելեց Գաբրիելյանը:

Նշենք, որ տղամարդը հաշվառման մեջ է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նրա մեղսունակության հարցը պարզելու համար նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն. նախկինում 4 անգամ տարբեր տեսակի հանցագործությունների համար նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունները պարզել են, որ նա մեղսունակ է: 

Լրահոս
0