ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում տեղի է ունեցել բնակելի շենքի փլուզում։
«Մարտի 12-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում։ Առկա է եղել նոր փլուզման վտանգ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է` փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 շենքի (մոտ 600 քմ) 1-ին մուտքի 3-րդ բնակարանի դիմային պատը (մոտ 7 քմ)։ Ամբողջ շենքը հետագա բնակության համար դարձել է ոչ պիտանի:
Մեծ քանակով հիվանդների դեպքում ծանր կլինի և ԱՀԿ–ի օգնության կարիքը կունենանք. «Հրապարակ»
Փրկարարները հոսանքազրկել են շենքը, դադարեցրել գազի մատակարարումը, շենքից դուրս բերել Անիշկա Մ.-ին (ծնված 1954 թ.) և սահմանազատել տարածքը:
Շենքի բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: