00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրակի օրը ևս մեկ չվերթ է սպասվում Իտալիայից. կառավարությունում քննարկել են` ինչ անել

© Photo : Facebook / ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amСотрудник Минздрава в спецодеждах встречает пассажиров из Ирана
Сотрудник Минздрава в спецодеждах встречает пассажиров из Ирана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի տարածվածության առումով աշխարհում առաջին եռյակում գտնվող Իտալիայից հերթական չվերթն է սպասվում։ Կորոնավիրուսի կանխարգելման կառավարական հանձնաժողովը քննարկել է` ինչ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել այդ երկրից վերադարձող հայաստանցիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մարտի 15-ին` կիրակի օրը, Իտալիայից Հայաստան ևս մեկ չվերթ է սպասվում։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի դռնփակ նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ վերադարձող ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Հայաստան–Ղազախստան խաղը կչեղարկվի՞. պարզաբանում ՀՖՖ–ից

Министр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է առաջին գործուղումը. Բադասյանը Փարիզ չի մեկնի

«Չվերթը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Կարծում եմ` նաև կքննարկենք այն հարցը, թե ինչ միջոցառումների կարիք կլինի այն անձանց դեպքում, որոնք այդ թռիչքով վերադառնում են Հայաստան, ու կկայացնենք որոշումներ»,– ասել է նա։

Ավինյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս բոլոր երկիր մուտք գործողներին մեկուսացնել ու պահել կարանտինային գոտում, քանի որ դա ֆիզիկապես էլ անհնար է: Իսկ տնային մեկուսացման մեջ գտնվողների համար Ավինյանն առաջարկել է դիտարկել որոշակի պատասխանատվություն` տնային մեկուսացման մեջ գտնվողների փաստացի մեկուսացման արդյունավետությունն ապահովելու համար:

Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ առողջապահության ու արդարադատության նախարարություններին հանձնարարվել է տարբերակներ առաջարկել տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

Մեկուսացվել է 57 անձ. Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին վարակի տնտեսական ազդեցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

Пустой коридор в одной из школ - Sputnik Արմենիա
Էջմիածնի դպրոցներից մեկի բուժքույրը շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ

Փոխվարչապետը նաև հանձնարարել է պետական բոլոր գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան). նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 126 հազարը

Լրահոս
0