00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Դպրոցական մակարդակով քարոզչություն. Էստուկյանը` Էրդողանի նաև հայերին ուղղված նամակի մասին

© Sputnik / Andranik GhazaryanБаграт Эстукян
Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախագահ Ռաջեփ Թայիփ էրդողանի նախաձեռնությանը, որով նա խնդրում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ղեկավարներին ստորագրել քարոզչական բնույթ ունեցող նամակի տակ։
Էստուկյան. «Էրդողանի նամակը մանկամիտ և կոպիտ քարոզչական բովանդակություն ունի»

Էրդողանը նամակ է ուղարկել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների չորս կրոնական առաջնորդներին՝ խնդրելով, որ նրանք ստորագրեն այն և նամակը հետ ուղարկեն նախագահի գրասենյակ։ Նամակով փոքրամասնություններն իրենց զորակցությունն են հայտնում Թուրքիայի իշխանություններին մասնավորապես սիրիական ճգնաժամում իրականացվող քաղաքականության առթիվ։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքական շրջանակներին անհանգստացրել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` «Ակոս» շաբաթաթերթն արդեն իսկ ծավալուն առաջնորդող հոդվածով անդրադարձել է հարցին` մասնավորապես նշելով, որ Սիրայի խնդրում առաջացած նեղ կացությունն արդարացնելու համար Էրդողանը զորակցող ձայների կարիք ունի և հենց այդ առումով էլ քարոզչական բնույթի նամակ է հղել կրոնական խմբերի առաջնորդներին` հորդորելով, որ ստորագրեն դրա տակ։

«Սա իսկապես մանկամիտ նամակ է, շատ պարզ և կոպիտ քարոզչական բովանդակությամբ։ Մերոնք անելիք չունեն և ստիպված պետք է ստորագրեն։ Դա վերաբերում է նաև հրեաներին, հույներին ու ասորիներին։ Նրանք, ովքեր չեն ստորագրի նամակի տակ, նրանց հավանաբար իսկույն չեն պատժի, բայց վրեժխնդրության առիթ անպայման կստեղծեն, անկասկած կմտապահեն և առիթի դեպքում կհիշեցնեն, որ ժամանակին մերժել են իրենց առաջարկը»,– նշում է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։

Անդրադառնալով նամակի բովանդակության այն կետերին, որ Թուրքիան միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միայնակ է և առհասարակ հանդիսանում է խաղաղության բանալին տարածաշրջանում և աշխարհում՝ Բագրատ Էստուկյանը նշում է, որ նման բովանդակությունն ուղղակի ծիծաղելի է, ո՞վ կհավատա նման պնդումներին։ Ըստ նրա` դա պարզապես դպրոցական մակարդակով արված քարոզչություն է։ 

Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ

«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետի տեղեկացմամբ` Էրդողանի նամակին լուրջ չեն վերաբերվել նույնիսկ թուրքական լրատվամիջոցները, և միայն իրենք են առանձնակի վերաբերմունք արտահայտել այդ առթիվ որպես հայկական լրատվամիջոց։ Էստուկյանի կարծիքով` թուրքական լրատվամիջոցների վերաբերմունքը պայմանավորված է այն իրողությամբ, որ Թուրքիայի ներքաղաքական օրակարգն առանց այդ էլ բավականին ծանրաբեռնված է, ուստի Էրդողանի նամակը մեծ արձագանք չունեցավ։ 

Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ

Հիշեցնենք, որ իրավիճակը սիրիական Իդլիբում սրվել էր փետրվարի 27-ին, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, ինչին հակահարվածով էին պատասխանել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ էին հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 33 թուրք զինվորական է մահացել:

Մարտի 5–ին սիրիական թեմայով Պպուտին–Էրդողան 6 ժամ տևած քննրակման արդյունքում կողմերն «ընդունելի լուծում են գտել» սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար:

Լրահոս
0