ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Դավթյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր մարտի 9-ին:
Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, ցուցումներ տվել հրամանատարությանը
Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին