Թուրքմենահայ երգիչ Արտյոմ Հայրապետյանը մասնակցել է ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական նախագծին և հիացրել ժյուրիի անդամներին։
Պատանի հայը զարմացրել է Լարա Ֆաբիանին ֆրանսիական «Ձայնը» շոուում. տեսանյութ
Ելույթից առաջ նա պատմել է, որ 37 տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ–հաշվապահ: Նա երաժշտական կրթություն չունի. սկսել է երգել 25 տարեկանից, այն էլ` ընկերների հորդորով։
«Բավական է երգել միայն մեզ համար, ժամանակն է երգել մեծ լսարանների համար»,–ասել է Արտյոմի ընկերը և նրան տարել թանկարժեք ռեստորան, որտեղ ելույթ են ունենում տարբեր երաժիշտներ։ Լսելով նրա ձայնը, տղաները սիրով համաձայնել են նրա հետ աշխատել։
Արտյոմը «Ну-ка, все вместе!» նախագծի շրջանակում կատարել է ճանաչված երգիչ Ben E King–ի «Stand By Me» երգը և հնարավոր 100 միավորից ստացել 93–ը։
Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սերգեյ Լազերևը տպավորվել է երգչի ելույթով։
«Դուք կարողացաք ձեր կրակոտ ելույթով գերել մեզ։ Միայն կուզեի, որ բեմում ավելի շատ ժպտաք»,–ասել է նա։
«Ну-ка, все вместе!» շոուն բրիտանական All together now նախագծի ռուսական տարբերակն է։ Այս շոուն շատ հայտնի է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում և այլ երկրներում։
«Հիանալի շոու է, Նավկան հիասքանչ է». գլխապտույտ լուսանկարներ Մոսկվայի ԳՈւՄ–ի սահադաշտից
«Ну-ка, все вместе!» նախագծի առաջին եթերաշրջանը եղել է 2019 թվականի մարտի 23-ին: Նախագծում հաղթող է ճանաչվել 22-ամյա Անդրեյ Լիսովսկին Սոչիից։ Նա ոչ միայն նվաճել է հաղթական գավաթը, այլև 1 միլիոն ռուբլի դրամական մրցանակ է ստացել։
Նախագիծը վարում է Նիկոլայ Բասկովը, իսկ ժյուրիի կազմը բաղկացած է 100 մասնագետից։ Ժյուրիի ղեկավարը Սերգեյ Լազերևն է: Նշենք, որ նախագծի երկրորդ եթերաշրջանի քասթինգին մասնակցել են 10,000 երգիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, մերձբալթյան և ԱՊՀ երկրներից:
Նախագծի մրցույթային փուլ կանցնեն 70 կատարողներ, որոնցից էլ կընտրվի հաղթողը։
Նշենք, որ հայկական արմատներ ունեցող երգչուհի Լուսինե Հարությունովան անցել է նախագծի մրցութային փուլ։
«Դեպի Եվրատեսիլում» չհաղթելու դեպքում Աթենա Մանուկյանն ուժերը կփորձի հայկական շոուբիզնեսում