Երգչուհի Լուսինե Հարությունովան, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Հայաստանի ձայնը » երաժշտական նախագծի 4–րդ եթերաշրջանից, մասնակցել է ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական նախագծին և հիացրել ժյուրիին։
Ելույթից առաջ նա պատմել է, որ 29 տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ–մենեջեր, երաժշտական կրթություն չունի գանձապահ է աշխատել շինանյութի խանութում։ Աշխատանքը համատեղել է երգի հետ. ելույթներ է ունեցել բարերում ու ռեստորաններում։ Հետո խանութի տնօրենը կնոջից դիտողություններ է լսել, զգացել է, որ կինը խանդում է, և նա Լուսինեին ասել է, որ չափազանց խարիզմատիկ է նման աշխատանքի համար, խնդրել է ազատվել աշխատանքից։ Լուսինեն էլ որոշել է միայն երգել։
Լուսինեն «Ну-ка, все вместе!» նախագծի շրջանակում կատարել է ճանաչված երգիչ Rag'n'Bone Man–ի «Human» երգը և հնարավոր 100 միավորից արժանացել 99–ի։
Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ
Նրա ելույթի մասին առաջինը խոսել է հայտնի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին կատարող Նադեժդա Գրանովսկայան։
«Լուսինե, ձեր կատարումը, ձայնի տեմբրն իսկապես ֆանտաստիկ է։ Ես ամբողջ մարմնով փշաքաղվեցի։ Անչափ շնորհակալ եմ ձեզ այս բուռն զգացողությունների համար»,–ասել է նա։
Ռուսական էստրադայի հայտի երգիչ Սերգեյ Լազերևը ևս տպավորվել է երգչուհու ելույթով։
«Ձեր կատարման մեջ կային նոտաներ, որոնք լսելուց հետո կարծես հոսանքահարվում էի։ Ես ուղղակի հաճույք ստացա, դուք հիանալի ձայն ունեք, որն այնքան խորն է, պարզապես հանցագործություն կլիներ անտարբեր անցնել և չսեղմել կոճակը»։
«Ну-ка, все вместе!» շոուն բրիտանական All together now նախագծի ռուսական տարբերակն է։ Այս շոուն շատ հայտնի է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում և այլ երկրներում։
Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում
«Ну-ка, все вместе!» նախագծի առաջին եթերաշրջանը եղել է 2019 թվականի մարտի 23-ին: Նախագծում հաղթող է ճանաչվել 22-ամյա Անդրեյ Լիսովսկին Սոչիից։ Նա ոչ միայն նվաճել է հաղթական գավաթը, այլև 1 միլիոն ռուբլի դրամական մրցանակ է ստացել։
Նախագիծը վարում է Նիկոլայ Բասկովը, իսկ ժյուրիի կազմը բաղկացած է 100 մասնագետից։ Ժյուրիի ղեկավարը Սերգեյ Լազերևն է: Նշենք, որ նախագծի երկրորդ եթերաշրջանի քասթինգին մասնակցել են 10,000 երգիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, մերձբալթյան և ԱՊՀ երկրներից:
Նախագծի մրցույթային փուլ կանցնեն 70 կատարողներ, որոնցից էլ կընտրվի հաղթողը։
Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել