00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

© Sputnik / Asatur YesayantsПациент в медцентре «Сурб Аствацамайр»
Пациент в медцентре «Сурб Аствацамайр» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Դրական տեղաշարժ է արձանագրվում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Գյումրիում օրեր առաջ դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը սկսել է ինքնուրույն շնչել, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

«Վիճակը շարունակում է մնալ ծանր։ Դեռ անգիտակից է»,- Facebook-ի իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Խնամքի կազմակերպումը կապահովվի. նախարարն այցելել է բռնության ենթարկված գյումրեցի աղջկան

Երեխային այցելել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,–գրել է Փաշինյանը:

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդեր, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Նշենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Գյումրի և զրուցել աղջնակի հարևանների և դպրոցի տնօրենի հետ։

Երեխան այժմ որևէ խնամակալ չունի. նրա հայրը երեք տարի առաջ է մահացել սրտի կաթվածից, իսկ ավագ եղբայրը հորաքույրներից մեկի հետ Ռուսաստանում է ապրում. եղբայրը չափահաս կդառնա սեպտեմբերին։ Մյուս հորաքույրը չի ցանկացել ստանձնել նրա խնամակալության գործը, իսկ մորեղբայրը Գերմանիայում է։

Գյումրիում ծեծված երեխան գանգոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի. նրան ոչ ոք չի տեսակցել

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, որը, պարզվել է, կնոջ զուգընկերն է։

Լրահոս
0