ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորել կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը։
«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». ինչ են մաղթել հայտնի հայ կանայք
«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։Թող, որ Աստված Ձեզ միշտ պարգևի անսահման սեր, ժպիտ և խաղաղություն։Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին, շնորհավորում եմ նաև իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր, բալես։ Շնորհավոր Մարտի 8»,–գրել է Վանեցյանը։
Նշենք, որ Վանեցյանի կինը` Նոնա Վանեցյանը, դստերը լույս աշխարհ է բերել 38 տարեկանում։
Վանեցյանը ևս երկու որդի ունի։ Ավագ որդին՝ Արտյոմը, 18 տարեկան է, կրտսերը՝ Դավիթը՝ 12:
Երեխայի ծնունդը, հայրության ճանաչումը, անգամ ամուսնությունը կարելի է գրանցել ծննդատներում
Հիշեցնենք` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի դիմումը։ Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից։