00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Բալային համակարգի ներդրումից հետո երթևեկության մեջ լարվածությունը նվազել է»

© Sputnik / Andranik GhazaryanСергей Каграманян
Сергей Каграманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե որքանով է արդյունավետ գործում տարեսկզբից ուժի մեջ մտած բալային համակարգը։
Ղահրամանյան. «Բալային համակարգի ներդրմամբ` երթևեկության մեջ լարվածությունը նվազել է»

Տարվա սկզբից ոստիկանությունը պարբերական հաճախականությամբ հաղորդում էր, թե որքան տուգանքներ են կիրառվել, որոնց ընդհանուր թիվը կազմում է մոտ 50 հազար և որոնցից տուգանային միավոր պարունակող տուգանքները կազմել են 30 տոկոս։

Машина дорожной полиции  - Sputnik Արմենիա
Մեկ ամսում 290 անձ է զրկվել մեքենա վարելու իրավունքից. տեսանյութ

«Ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նաև թվային տվյալներ, որոնց շնորհիվ որոշակիորեն ուրվագծվում է ընդհանուր պատկերը։ Ըստ այդմ` պատահարների ու զոհերի թվաքանակը, թեկուզ շատ քիչ, բայց նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարտի 6-ի դրությամբ` կոնկրետ Երևանում պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը` մեկով, վիրավորների թիվը` 84-ով»,– նշում է Սերգեյ Ղահրամանյանը։

Թեև նշված թվերը դեռ չեն խոսում ահռելի նվազման մասին, բայց նրա կարծիքով` ամեն դեպքում միտումն առկա է։

Մասնագետի տեղեկացմամբ` հունվար–փետրվար ամիսներին ոստիկանությունը վարորդական իրավունքից զրկելու մոտ 600 որոշում է կայացրել, 100 գործով քրեական վարույթ է իրականացվել այն վարորդների նկատմամբ, որոնք նախկինում նույնպես կատարել են խախտումներ կամ զանցանքներ։

Վարորդներին հատկացվող բալային համակարգը կարող է վերանայվել

«Բալային համակարգի ներդրմամբ նվազել է երթևեկության մեջ լարվածությունը։ Տուգանային միավորների հանգամանքը վարորդներին ապահովել է որոշակի զգոնությամբ։ Հունվարից հետո երթևեկելի այն հատվածներում, որտեղ նախկինում կատարվում էին շատ խախտումներ, գրանցվում էին բազմաթիվ պատահարներ, այժմ վիճակը դրականորեն փոխվել է։ Այսպես կոչված, թավշյա մոտեցումը մի փոքր նահանջել է, ինչը դրական է ու ճիշտ, սակայն այդ ամենը դեռևս կրում է տեղային բնույթ»,– նշում է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամը։

Ղահրամանյանը դրական միտումը չի պայմանավորում միայն բալային համակարգի ներդրմամբ։
Ըստ նրա` կարևոր ազդեցություն է ունենում նաև ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը։

Չենք կարող եվրոպական երկրներից վերցնել միայն մուրճը. բալային համակարգը Հայաստանին չի օգնի

Լրահոս
0