https://arm.sputniknews.ru/20200306/iranum-koronavirusic-hay-kine-mahacel-22291121.html
Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
Sputnik Արմենիա
ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ կինը ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի։ 06.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-06T14:46+0400
2020-03-06T14:46+0400
2020-03-06T14:49+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/75/22287520_0:121:1600:1026_1920x0_80_0_0_a8a4b6ac452cf5cb0b9df5a564ff0bf4.jpg
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/75/22287520_0:62:1600:1067_1920x0_80_0_0_4d55c32fb4f2a5b3ef2ce94d1b92e4bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, կորոնավիրուսը աշխարհում
տարածաշրջան , աշխարհ, իրանի իսլամական հանրապետություն, կորոնավիրուսը աշխարհում
Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել
14:46 06.03.2020 (Թարմացված է: 14:49 06.03.2020) ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ կինը ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ցավոք, տեղեկատվությունը ճիշտ է։ Նա ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի»,-ասաց Նաղդալյանը։
Նշենք, որ «Արևելք» պարբերականը գրել էր,ո ր Էլսիկ Մասիհի անունով հայ կինը 85 տարեկան էր և մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որ համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր կենտրոններից մեկը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 4-ի տվյալների համաձայն ՝ Իրանում կորոնավիրուսով վարակված 2992 անձ կա, վարակի զոհ են դարձել 92–ը։Մարտի 2-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։ Այսօր հայտնի դարձավ, որ իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը ևս մահացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի թոքաբորբի հետևանքով։
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի