Հայաստանը Մեծ հայրենականի 75-ամյակին նվիրված տոնակատարություններին կմասնակցի պետական մակարդակով։ Միջոցառումներ կանցկացվեն Երևանում, Արցախում և Հայաստանի մի շարք համայնքներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ խորհրդական, գեներալ Վարդան Ավետիսյանը։
Գեներալի խոսքով` լինելու են շռնդալից միջոցառումներ, արդեն կազմված է պետական ծրագիրը, որը բաղկացած է 38 կետից։ Ըստ Ավետիսյանի` հայկական պատվիրակությունից զատ, Ռուսաստան կմեկնեն նաև ԶՈւ ստորաբաժանումներ, որոնք կմասնակցեն այնտեղ նախատեսված շքերթին։
«Երևանում շքերթ չի լինի, շքերթներ կլինեն Ռուսաստանում, որին Հայաստանից կմասնակցեն երկու շարակազմերով խմբեր, այդ շարակազմերն արդեն պատրաստման փուլում են»,- նշեց գեներալը։
Վլադիմիր Պուտինը հեղինակային հոդված կներկայացնի
Ավետիսյանը հավաստիացրեց, որ ՊՆ համապատասխան հրամանի համաձայն` միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները սկսվել են։
Նա նաև տեղեկացրեց, որ պետական գերատեսչական հանձնաժողով է ստեղծվել , որը վերահսկողություն է իրականացնում, որպեսզի պլանավորված բոլոր միջոցառումներն անթերի կազմակերպվեն։