ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում այսօր, ժամը 15․40-ին հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:
13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Sputnik Արմենիայի հետ զրույցում հիվանդանոցից ասացին, որ այս պահին աղջկա կյանքին սպառնացող վտանգ կա: