ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ թուրքական դիտակետերի ու ահաբեկիչների ամրացված շրջանների միաձուլումը մեկուկես տարի առաջ Սոչիում Թուրքիայի և Սիրիայի վերաբերյալ կնքված համաձայնագրերի հետևանք են դարձել։
«Դուք հայի վաստակ եք, ռուսի թոռ... կարող եք չքվել, այս երկրից». թուրք հաղորդավարը` եթերից
Կոնաշենկովի խոսքով` «հերթական ճշմարտության պահ» է դարձել Իդլիբի լարվածության նվազման գոտում ստեղծված իրավիճակը, որտեղ սիրիական բանակը հետ է մղել Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Հայաթ Թահրիր Աշ–Շամ» խմբավորման ահաբեկիչներին։
Նա ընդգծել է, որ Իդլիբի մասին Սոչիի 2018թ.–ի համաձայնագրերի ստորագրումը ողջունել է ոչ միայն Արևմուտքը, այլ նաև ՄԱԿ–ը։
Գեներալն «առանցքային համաձայնություն» է անվանել Թուրքիայի ստանձնած` ահաբեկիչներին իրարից բաժանելու ու լարվածության նվազման գոտու սահմաններից 15-20 կմ հեռացնելու պարտավորությունը, ինչպես նաև այդ տարածք ծանր հրետանային զինատեսակներ դուրս բերելը։
Զինյալները «Սպիտակ սաղավարտների» օգնությամբ սիրիական Իդլիբում սադրանքներ են պատրաստում
«Իսկ դրա փոխարեն համաձայնագրի գործունեության վերջին մեկուկես տարվա արդյունք է հանդիսացել «չափավոր» ընդդիմության զինյալների` ՄԱԿ–ի կողմից պաշտոնապես ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր Աշ–Շամ», «Խորաս ադ–Դին» խմբավորումների և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» ետ մղումը դեպի հյուսիս` թուրքական սահման»,–ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նշել է, որ ռուսական Հմեյմի ավիաբազայի և հարևան խաղաղ բնակավայրերի վրա հարձակումներն ու հրետակոծությունները դարձել են ամենօրյա։
Բացի այդ, նա ընգծել է, որ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքը, իր ստորաբաժանումները տեղափոխել է Իդլիբ, սակայն Արևմուտքում դա ոչ ոք չի նկատում։
«Մոսկվայի և Անկարայի միջև Իդլիբում լարվածության նվազման գոտի ստեղծելու մասին Սոչիի համաձայնագրերի գործունեության ընթացքում Ռուսաստանի բոլոր պաշտոնական հայտերը, որոնք ուղղված են արևմտյան երկրներին և ՄԱԿ–ին, մնացել են անպատասխան։ Փետրվարի սկզբից Արևմուտքը Դամասկոսին մեղադրում է «հումանիտար աղետի», «ռազմական հանցագործությունների» և «փախստականների բազմամիլիոնանոց հոսքի» համար»,–ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումները ոչնչացնելու և M5 ավտոմայրուղին ահաբեկիչների և Վաշինգտոնի վերահսկողությանը վերադարձնելու բոլոր հանրային սպառնալիքները Եվրոպայում գնահատում են իբրև «Թուրքիայի պաշտպանվելու օրինական իրավունք»։
Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ
Գեներալն ասել է, որ հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, ինչպես նաև Սիրիայի օրինական կառավարությունն ամեն օր անհրաժեշտ օգնություն են հասցնում ազատագրված շրջանների բնակիչներին` չնայած «Արևմտյան երկրների լիակատար ցինիզմին և Իդլիբում հումանիտար իրավիճակի մասին նրանց կեղծ անհանգստությանը»։
Կոնաշենկովը նշել է, որ Սիրիայի քաղաքացիները չէին էլ կասկածում «Եվրոպայում և ԱՄՆ–ում կեղծ պաշտպանների այդպիսի քանակի, ինչպես և այս բոլոր տարիների ընթացքում իրենց իբր թե ուղարկված շռայլ հումանիտար օգնության գոյության մասին։