Ջոնի Մելիքյանն այցը գնահատում է դրական` նշելով, որ շատ կարևոր է հարևան երկրի հետ ունենալ կայուն և դինամիկ զարգացող հարաբերություններ, ինչը բխում է նաև Հայաստանի ազգային շահերից։
«Չնայած որ դինամիկան դրական է եղել անկախության շրջանում, սակայն եթե փորձենք վերլուծել վերջին մի քանի տարվա հայ-վրացական հարաբերություններում գրանցված փոփոխությունները, ապա կհիշենք այն փաստը, որ ՀՀ վարչապետի հորդորից սկսվեց փոխգործակցության վերաիմաստավորումը, ինչպես նաև փորձ է արվում հարաբերություններին հաղորդել ռազմավարական խորություն»,– նշում է վրացագետը։
Ջոնի Մելիքյանի փոխանցմամբ` չնայած, որ Փաշինյանի առաջին այցից հետո Վրաստանի վարչապետները փոխվեցին, բայց տարբեր ձևաչափերում ներկայիս վարչապետի հետ կոնտակներ նույնպես եղել են։ Ըստ վրացագետի` շատ կարևոր է, որ վերջին այցի ժամանակ հարևան երկրի վարչապետն արձագանքեց Փաշինյանի գաղափարին` ասելով, որ կա երկկողմ հարաբերությունների վերաիմաստավորման, ավելի խորացման միտում։
Հայաստանը փոխում է Վրաստանի հետ համագործակցության վեկտորը. Փաշինյան
«Պետք է հասկանանք, որ գործընթացը բավականին երկար է, որպեսզի թարմացվի օրակարգը, ավելի ընդլայնվի համագործակցության դաշտը, բայց եթե կա արձանագրում մի կողմից, ապա պետք է պատասխանն անպայման լինի մյուս կողմից»,– նշում է վրացագետը։
Փաշինյանը Վրաստանի և Հայաստանի համար ներդրումային գրավչությունը բարձրացնելու բանաձև ունի
Ջոնի Մելիքյանը երկկողմ հարաբերությունները կարևորում է նաև տարաշածրջանային անվտանգության և համապարփակ տնտեսական զարգացման առումով, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների ազգային շահերից։
Հիշեցնենք` մարտի 3-4–ը Նիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով։