ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը այսօր կայացած նիստում միաձայն վավերացրել է ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի ոլորտում տեղեկատվության փոխանակում նախատեսող համաձայնագիրը:
Գաղտնի տվյալների փոխանցումն իրականացվելու է պետությունների օրենսդրությանը համապատասխան ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՝ ելնելով կողմերի շահերից։
Տեղեկատվության փոխանակումը կարող է իրականացվել դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության միջոցով կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ եղանակով, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ, այդ թվում ՝ միջպետական:
Համաձայն փաստաթղթի ՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգը ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված բանկն է: