https://arm.sputniknews.ru/20200304/Mer-divanagitutyuny-petq-e-karoghana-harmarvel-mijazgayin-dzevapoxumnerin-Navasardyan-22267908.html
Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին. Նավասարդյան
Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին. Նավասարդյան
Sputnik Արմենիա
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է այն մարտահրավերների մասին, որոնք ծառացել են հայկական... 04.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-04T16:27+0400
2020-03-04T16:27+0400
2020-03-04T16:28+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2226/43/22264305_0:0:1600:906_1920x0_80_0_0_e4e1ef248f5dde88763351b763d5a687.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2226/43/22264305_0:33:1600:1039_1920x0_80_0_0_de01e7b81e56d16dca436a3afc15f0f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուլտիմեդիա , տեսանյութեր, sputnik զրույց
մուլտիմեդիա , տեսանյութեր, sputnik զրույց
Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին. Նավասարդյան
16:27 04.03.2020 (Թարմացված է: 16:28 04.03.2020) Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է այն մարտահրավերների մասին, որոնք ծառացել են հայկական դիվանագիտության առաջ, և գնահատել է դիվանագիտական կորպուսի վերջին տարիների աշխատանքը։
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ 21–րդ դարի իրողությունները մեր դիվանագիտությանը նախևառաջ թելադրում են ազգային անվտանգության և պետականության ամրապնդում, հետևաբար հայկական դիվանագիտության գործունեությունը պատշաճ հունի մեջ դնելու համար համակարգային մոտեցում է պետք: Նրա համոզմամբ` դիվանագիտությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, այդ պատճառով մեր խնդիրներն առաջին հերթին ներհամակարգային են:
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, նույնիսկ տուրբուլենտային, տեղի է ունենում միջազգային հարաբերությունների լանդշաֆտի էական փոփոխություն։ Այն, ինչը կար «սառը պատերազմի» ժամանակներում, ամբողջությամբ ենթարկվում է դեֆորմացիայի։ Ըստ այդմ` հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին, որոնք առաջադրում են բոլորովին նոր խնդիրներ»,– ասաց նա։
Միսակյան. «Իրանն ունի ռազմական ուժ և խելամիտ դիվանագիտություն ու չի դիմի աղետալի քայլերի»
Ըստ Նավասարդյանի` հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է ժամանակին համընթաց շարժվել: 21-րդ դարը միանշանակ դիվանագիտական հեղափոխության դարաշրջան է՝ մեթոդաբանության ու հնարքների առումով, և նրանք, ովքեր դա չեն կիրառում, ըստ էության, շատ բան են կորցնում։