00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորագրահավաք Որոտան–Արփայի շահագործման համար. ո՞ւմ է ձեռնտու 18,5 մլրդ դրամը ջուրը գցելը

© Photo : provided by Roman MelikyanВоротан-Арпа-Севан гидросооружение
Воротан-Арпа-Севан гидросооружение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Որոտան-Արփա» ջրատար թունելի պաշտոնական բացումից ի վեր (2004թ.) այդ հանգույցը չի գործել և ներկայում էլ չի գործում: Մասնագետները կդիմեն կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման համար «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան» ստորագրահավաք է սկսել։

Ջրի տարած միլիարդները. ո՞ւմ գրպանն են հոսել Սևանի փրկության համար հատկացված փողերը

Ասոցիացիայի հայտարարության մեջ նշվում է, որ «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004թ.–ի պաշտոնական բացումից ի վեր այդ հանգույցը չի գործել և ներկայում էլ չի գործում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը նշեց` «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է շուրջ 18,5 մլրդ դրամ, որը, փաստորեն, «ջուրն է գցվել»։

«Ստացվում է` պետբյուջեից միջոցներ են հանել, թունել կառուցել, ու այն չեն օգտագործում։ Այսինքն` վատնում ենք պետբյուջեի փողերը, իսկ այդ գումարներով կարող էինք զենք գնել, դպրոց կառուցել։ Ո՞վ է պատասխան տալու»,–ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն և Շրջակա միջավայրի նախարարությունն են պարտավոր Որոտան–Արփան աշխատացնել ու ջուր հասցնել Սևանին։ Սակայն պատկան մարմինները, ըստ Մելիքյանի, ինչ–որ բան են կոծկում և չեն իրականացնում իրենց գործառույթները։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Այս տարի նույնպես կապուտակ Սևանը չի ողջունի մեզ. լիճն այս ամռանն էլ կկանաչի

Մելիքյանը նշեց` Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար լիճ պետք է լցվի Սպանդարյանի ջրամբարից Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցով եկող 165 մլն խմ ջուր: Մասնագետի խոսքով` ցավն այն է, որ թունելով մեկ օր անգամ ջուր չի հոսել, և դրա փոխարեն այսօր Եղեգիս գետի ջուրն են «շրջում–տանում» Սևան։ Այս ամենի հետևանքով Եղեգիսը սկսում է ցամաքել, տեղի բնակիչներն էլ մնում են առանց ոռոգման ջրի։

«Մենք կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, քանի որ տարօրինակ է պետբյուջեից գումարներ ծախսել, հիդրոհանգույց կառուցել, ու այն չօգտագործելը։ Հարցն այն է, որ պատկան մարմիններն այս խնդրի առնչությամբ լուծում չեն առաջարկում։ Նախկինում էլ էր այսպես, հեղափոխությունից հետո էլ նույն իրավիճակն է»,–ասաց Մելիքյանը։

Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար

Հարցին, թե իրավիճակն ո՞ւմ է ձեռնտու, Մելիքյանը պատասխանեց` անհասկանալի է։ Մյուս կողմից, ըստ նրա, գուցե «Արփա–Սևան» ԲԲԸ–ն թունելը փոքր է կառուցել, իսկ գումարը յուրացրել է։ Այսինքն` հիմա եթե սկսեն այն շահագործել, այս ամենը ջրի երես դուրս կգա։ Բացի այդ, Մելիքյանի խոսքով, իրավիճակը կարող է ձեռնտու լինել «Կոնտր–գլոբալ» ընկերությանը, որն էլ շահագործում է Սպանդարյանի ՀԷԿ–ը, քանի որ Սևանի համար նախատեսված ջրային պաշարը ընկերությանն է մնում։

Озеро Севан в Армении. - Sputnik Արմենիա
Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 6 սմ–ով. Սուրեն Պապիկյան

Մելիքյանը հայտնեց` ստորագրահավաքին այժմ 20 իրավական կազմակերպություններ, կուսակցություններ, ՀԿ–ներ են միացել։ Նախաձեռնողների նպատակը 1000 ստորագրություն հավաքելն ու իրենց պահանջը կառավարությանը ներկայացնելն է։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ խնդրի հետ կապված իրենք որևէ գործառույթ չունեն և այս հարցով Ջրային կոմիտեին է պետք դիմել։

Sputnik Արմենիան դիմել է նաև Ջրային կոմիտեին։ Կառույցից պարզաբանում ստանալուց հետո կներկայացնենք նաև նրանց դիրքորոշումը։

Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին, տևել մինչև 1981թվականը։

48.3 կմ երկարությամբ թունելը պետք է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղեր Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն խմ ջուր: Նախագծի նպատակը Սևանա լճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է։

Սևանի մակարդակը չի կարելի արագ բարձրացնել. նախկին նախարարը` ոլորտի խնդիրների մասին

Լրահոս
0