00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել մեդիապահոցКапитаны сборных Армении и Италии Генрих Мхитарян и Леонардо Бонуччи обмениваются майками после окончания матча
Капитаны сборных Армении и Италии Генрих Мхитарян и Леонардо Бонуччи обмениваются майками после окончания матча - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ու կյանքի մասին է խոսել «ԿրաՍավա» YouTube–յան ալիքի հաղորդավարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Մատչ ՏՎ»–ի մեկնաբան ու հայտնի վիդեոբլոգեր Ժեկա Սավինն իր հաղորդման թողարկումը նվիրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայում» խաղացող Հենրիխ Մխիթարյանին։ Նա փորձել է պարզել` ինչու է Զլատան Իբրահիմովիչը հայկական ռեստորան այցելել, ինչու է բարկացել Ժոզե Մոուրինյոն, ինչու է Կլոպը փորձել համոզել, որ Հենրիխը «Բորուսիա» տեղափոխվի։

Полузащитник «Ромы» Генрих Мхитарян празднует по окончании матча между КАА Гент и АО Рома  (27 февраля 2020). - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է հաջորդ փուլին

«ԿրաՍավա» YouTube–յան ալիքի տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ ժեկա Սավինը Հռոմ է մեկնել հենց գլխավոր հայ ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելու համար։ Նշվում է նաև, որ Սավինը Հայաստան ու Շվեյցարիա է մեկնել և ցույց տվել Մխիթարյանի հորական տունը։ Մայրը, մորեղբայրն ու քույրն էլ պատմել են «տնական» Հենրիխի մասին։

«Սառը Մոսկվայից Հռոմ եմ մեկնում։ Այսօր «բոմբ» հերոս ունենք։ Յուրգեն Կլոպը ձեռքերի վրա էր ման տալիս այս խաղացողին, բայց Ժոզե Մոուրինյոն նրան դաժանաբար գետնին իջեցրեց։ Նա ինը անգամ դարձել է իր երկրի լավագույն խաղացնողն ու իր ժողովրդի հպարտությունն է», – այսպես է սկսում թողարկումը Ժեկա Սավինը։

Նրա խոսքով` լրագրողները նույնիսկ ծաղրում էին Մոուրինյոյին, որ Մխիթարյանը նրանից շուտ է բազա գալիս։ «Եթե չեմ սխալվում, նա նույնիսկ ասում էր. «Ի՞նչ է նա ուզում դրանով ապացուցել»», – ասում է Սավինը։

Հենրիխը հաստատում է, որ նախկին մարզիչն իսկապես բարկանում էր իր այդ սովորության համար։

«Մի անգամ նախաճաշի ժամանակ տեսավ ինձ ու ասաց, որ իմ պատճառով իրեն քննադատում են մամուլում։ Պատասխանեցի, որ դա ինձ համար եմ անում, ոչ թե իրեն քննադատելու», – ժպիտով ասում է Մխիթարյանը։

Иллюстрированный гол: Ченгиз при счете против Лечче! - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն անիմացիայի են վերածել. տեսանյութ

Նա կարծում է, որ ֆուտբոլիստի կարիերան կարճ է, այդ պատճառով պետք է վայելել ամեն վայրկյանը։

Ֆուտբոլիստը խոստովանում է, որ Ժոզե Մոուրինյոն իսկապես ամենաբարդ մարզիչն է եղել իր կարիերայի ընթացքում։

«Նա բնավորությամբ հաղթող է ու քեզանից միայն հաղթանակ է ուզում», – ավելացնում է Հենրիխը։

Հարցին` ինչ է նրանց միջև տեղի ունեցել, ֆուտբոլիստը պատասխանում է. «Չեմ կարող բացատրել, քանի որ չգիտեմ` ինչ է կատարվում նրա գլխում։ Կարող եմ ասել, որ ամեն օր քրտնաջան աշխատում էի»։

Սակայն եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, միևնույնն է` Հենրիխը կստորագրեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը։

«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին

Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, ապա Մխիթարյանը կարծում է, որ նա ոչ միայն սուպերմարզիչ էր, այլ նաև ընկեր, եղբայր, հայր, որը սատարում էր նույնիսկ անհաջող խաղից հետո։

Հաղորդավարը հիշում է, որ երբ Կլոպն առաջին անգամ տեսել է հայ մարզիկին, գրկել է նրան, մի փոքր բարձրացրել ու ասել. «Մինչև պայմանագիրը չստորագրես, քեզ բաց չեմ թողնի»։

Генрих Мхитарян наблюдает за борьбой за мяч между форвардом Ромы Эдиной Джеко и защитником Болоньи Маттиа Бани во время футбольного матча итальянской Серии А между командами Рома и Болонья (7 февраля 2020). Рим - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ գոլ է խփում գլխով. տեսանյութ

Ժեկա Սավինը Մխիթարյանի հետ խոսում է նաև «ֆուտբոլային» ընկերների` Պոլ Պոգբայի ու Զլատան Իբրահիմովիչի մասին։

Հարցին` ի՞նչ ընդհանուր բան կա ֆուտբոլիստների միջև, Հենրիխի պատասխանում է. «Մենք շատ լավ էինք զգում խաղադաշտում։ Ընդհանուր թեմաներ էլ կային։ Իբրահիմովիչին հայկական ռեստորան էի տարել, նա շատ էր հավանել»։

«Ռոմայի» կիսապաշտպանը խոստովանում է, որ երբեմն խորհուրդ է տալիս Մինո Ռայոլային (աշխարհի ամենահեղինակավոր ֆուտբոլային գործակալներից է. խմբ.) ուշադրություն դարձնել այս կամ այն հայ ֆուտբոլիստին։

Խոսելով ապագային նախագծերից` Մխիթարյանը նշում է, որ պատրաստվում է խաղալ մինչև 37 տարեկանը։ «Դեռ չեմ մտածել` ինչով եմ զբաղվելու կարիերայի ավարտից հետո։ Չափազանց շատ գաղափարներ ունեմ։ Ինձ համար էլ է դեռ գաղտնիք», – ժպտում է նա։

«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին

Սավինը զրուցում է նաև Մխիթարյանի քրոջ, մոր ու առաջին մարզչի հետ։

Համեմատելով որդուն ու հանգուցյալ ամուսնում` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին` Հենրիխի մայրը` Մարինա Տաշյանն ասում է, որ խաղադաշտում նրանք շատ նման են, բայց խառնվածքով` տարբեր։ «Համլետն աշխույժ էր, Հենրիխն` ավելի հանգիստ ու հավասարակշռված»։

Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Տաշյանն ասում է նաև, որ ամեն անգամ որդու մոտ մեկնելիս չիր, լավաշ ու հայկական այլ ուտեստներ է տանում։ Իսկ Հենրիխի սիրած ուտեստը խորովածն է։

Սավինն իր հաղորդման ընթացքում ցույց է տալիս Երևանի «Հրազդան» մարզադաշտը։ «Չէի կարող Հայաստան գալ ու ցույց չտալ այս լեգենդար վայրը։ Հանրահայտ «Հրազդանն» է, այստեղ է «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոն դարձել», – ասում է նա։

Ժեկա Սավինը կարծում է, որ եվրոպական աստղի կարգավիճակը չի խանգարում Հենրիխ Մխիթարյանին, որ հասարակ ու ընկերասեր տղա մնա. նա իր երազանքն ու զարգացումն ավելի շատ է գնահատում, քան փողը։

Լրահոս
0