00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուժհաստատությունները դիմակ և արտահագուստ ունեն. Թորոսյանը դիմում է հայ գործարարներին

© Sputnik / Andranik GhazaryanМинистр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 2000 թեստ Նիդերլանդներից, ևս 1000-ը ԱՄՆ-ից կբերեն Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի— Sputnik. Հայաստանյան բուժհաստատությունները հագեցած են համապատասխան դիմակներով, արտահագուստով և կորոնավիրուսի ախտորոշման թեստերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի` բուժհաստատությունների պատրաստվածության հարցին:

Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Իրանից Հայաստան ՀՀ քաղաքացիներ եկել են ու դեռ կգան, սահմանները փակելու կարիք չկա. նախարար

Հայաստանում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է հայտնաբերվել. Իրանից Հայաստան ժամանած 29-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նա և իր հետ շփված 32 անձինք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

«Հայաստանյան հիվանդանոցները, որոնք պետք է զբաղվեն կորոնավիրուսի ախտորոշմամբ և տարածման կանխարգելմամբ, արդեն հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Ավելին, առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 2000 թեստ Նիդերլանդներից, ևս 1000 թեստ էլ ԱՄՆ-ից կբերեն Հայաստան»,–ասաց նախարարը։

Sputnik Արմենիայի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է կորոնավիրուսով վարակված տղամարդուն սպասարկած շտապօգնության բրիգադը մեկուսացվել,  Թորոսյանը պատասխանեց` չեն իմացել, որ տղամարդու մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են, ուղղակի վատ զգալու համար է կանչն արձանագրվել։

Նախարարը վստահեցրեց` շտապօգնությունը նույնպես ունի համապատասխան արտահագուստ, դիմակներ։

Առավոտից հաղորդագրություններ եմ ստանում. ԿԳՄՍ նախարարը` դասերը դադարեցնելու մասին

«Հատուկ արտահագուստ և դիմակներ կրում են նրանք, ովքեր շփվում են կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների հետ։ Իսկ հասարակ դիմակների դեֆիցիտ կա ոչ միայն մեզ մոտ. խնդիրն այն է, որ մենք դիմակներ էին ներմուծում Իրանից ու Չինաստանից, սակայն հիմա այս երկու երկրներն իրենք ունեն դիմակի կարիք»,–նշեց նախարարը` հայ գործարարներին կոչ անելով զբաղվել դիմակների արտադրությամբ։

Մեր հաջորդ հարցին, թե բացի Ծաղկաձորի «Գոլդեն փելեսից», կա՞ն այլ տարածքներ, որտեղ նույնպես անհրաժեշտության դեպքում կմեկուսացնեն վարակակիրներին` Թորոսյանը պատասխանեց, որ եթե անհրաժեշտ լինի, կգտնվեն նման տարածքներ:  Սակայն, մյուս կողմից, եթե վարակը լայն տարածում գտնի, մեկուսացման կարիք չի լինի։

Сотрудник Минздрава в спецодежда встречает пассажиров из Ирана - Sputnik Արմենիա
Մեկուսացվել է 32 քաղաքացի. որտե՞ղ են նրանք. նախարարը մանրամասներ է հայտնել

Նախարարի խոսքով` այս պահին ուսումնական հաստատություններում դասապրոցեսը կանգնեցնելու կարիք չկա. Թորոսյանն ինքը պատրաստվում է երկու երեխաներին դպրոց ուղարկել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա ինքն էր դիմել բժշկի,  այժմ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։

«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը

Իրանում ՀՀ դեսպանությունը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է:

Լրահոս
0