00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. նոր տեղեկություններ

© Sputnik / Антон Быстров / Անցնել մեդիապահոցСитуация в Иране в связи с коронавирусом
Ситуация в Иране в связи с коронавирусом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանում ՀՀ դեսպանությունում գործում է «թեժ գիծ», սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով:

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայում շարունակվում է: Տեղեկությունը Facebook–ի էջում հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը։  

Медицинский персонал проверяет пассажиров в Международном аэропорту Наджаф после того как Иран объявил о случаях заражения коронавирусом в Исламской Республике (21 февраля 2020).  - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում

Նշվում է, որ փետրվարի 19-ից սկսած, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:

Գործում է «թեժ գիծ», սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները, նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն:

«Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ»,–նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին:

Тест по выявлению коронавируса в Национальном центре по контролю и профилактике заболеваний - Sputnik Արմենիա
Ադրբեջանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել․ իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Մասնավորապես, հարևան Իրանում։

Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել

Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Օդային հաղորդակցության մասով ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել, սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` գալ Հայաստան։      

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջ երկրով մշակութային միջոցառումների չեղարկումը երկարաձգել մինչև մարտի 6-ը։

Ներկայում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։

Իրանը պաշտոնապես զբաղեցնում է երկրորդ տեղը Չինաստանից հետո կորոնավիրուսից մահացածների թվով, իսկ երրորդ տեղում Իտալիան է։

Լրահոս
0