https://arm.sputniknews.ru/20200228/voxbergakan-depq-gyumrium-kiny-tany-zuyg-vordie-unecel-nranq-mahacacen-tsnvel-22218631.html
Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել, նրանք մահացած են ծնվել
Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել, նրանք մահացած են ծնվել
Sputnik Արմենիա
Իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել ծննդկանի հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։ 28.02.2020, Sputnik Արմենիա
2020-02-28T23:50+0400
2020-02-28T23:50+0400
2020-02-29T00:04+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1999/68/19996885_0:0:1600:901_1920x0_80_0_0_08afd1dc1a476707ca91258a05d11ff1.jpg
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1999/68/19996885_176:0:1600:1068_1920x0_80_0_0_51fa3328dca1abe2de7e4d24ed30c2dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատահարներ, հայաստան, գյումրի, ծննդատուն, վթար, պատահար, սպանություն, գողություն
պատահարներ, հայաստան, գյումրի, ծննդատուն, վթար, պատահար, սպանություն, գողություն
Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել, նրանք մահացած են ծնվել
23:50 28.02.2020 (Թարմացված է: 00:04 29.02.2020) Իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել ծննդկանի հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի –Sputnik. Գյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բժիշկները տեղում պարզել են, որ կինը տնային պայմաններում ծննդաբերել է։ Արական սեռի պտուղը մահացած է եղել։ Կնոջն անմիջապես տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց։
Բժշկական միջամտության արդյունքում կնոջ արգանդից դուրս է բերվել արական սեռի ևս մեկ պտուղ, որը նույնպես մահացած է եղել։ Հիվանդանոց են եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարզում են տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները։
Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար
Ըստ որոշ լուրերի՝ իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել կնոջ հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։