00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Օրբելյանը փողը չի՞ տվել». ինչո՞ւ է Օպերային թատրոնի երգչախումբը վրդովված

© Sputnik / Aram NersesyanХудожественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян
Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օպերային թատրոնի երգչախմբի հիմնական դժգոհությունն այն է, որ չեն հասկանում թատրոնի ղեկավարության դիրքորոշումը որոշակի չլուծված հարցերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ներկայացուցիչները տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանից պահանջում են վճարել խոստացված փողերը և լուծել մի շարք խնդիրեր։ Նման հայտարարությամբ այսօր հրավիրված ասուլիսին հանդես եկան երգչախմբի ներկայացուցիչներ Աբգար Սարգսյանն ու Արամ Աբգարյանը։

Նրանց խոսքով` թատրոնում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն վերջին կաթիլը եղել է ղեկավարության անփույթ վերաբերմունքն իրենց հանդեպ, ֆինանսական և կենցաղային խնդիրները, որոնք նրանց խոսքով, ստիպված են ինքնուրույն լուծել։ Ավելին նրանց համար չնախատեսված ատեստավորում են նշանակել, որը ըստ օրենքի նրանք պետք է երեք տարին մեկ անցնեն (վերջինը եղել է 2017 թվականի հոկտեմբերին – խմբ.)։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության

«Մենք թատրոնի ղեկավարությունից պահանջում ենք տալ մեր փողերը, որոնք նրանք պետք է վճարեին Դուբայում և Քուվեյթում տեղի ունեցած հյուրախաղերի համար, ինչպես նաև լուծել բեմական զգեստների հարցը և փոխել երգչախմբի գլխավոր ղեկավարին և վարիչին», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` երգչախմբի մասնակիցներին վրդովեցրել է նաև այն, որ 2020 թվականի հունվարին` աշխատանքային առաջին օրը, Ամանորի շնորհավորանքների հետ մեկտեղ, 75 մարդուց բաղկացած կոլեկտիվում յուրաքանչյուրը երկուական նկատողություն է ստացել։

Սարգսյանը նշեց, որ երգչախումբը մշտապես բարձրաձայնել է խնդիրների մասին և փորձել թատրոնի ղեկավարության հետ դրանք լուծել խաղաղ ճանապարհով։ Սակայն գլխավոր ղեկավար Հրաչ Բորյանի և երգչախմբի վարիչ Գևորգ Մինասյանի հետ քննարկումներն ապարդյուն էին։ Ավելին, նրանք նեղանում էին և հեռանում։

Մի շարք անարդյունք ժողովներից հետո մասնակիցներն ավելի հեռու գնացին և հանդիպում պահանջեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

«Օրբելյանը չցանկացավ հանդիպել մեզ հետ։ Ասաց` զեկուցագիր գրեք և դրանում նշեք բոլոր բողոքները։ Իրենք կքննարկեն և կգտնեն խնդիրների լուծման ուղիները», – ասաց Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ զեկուցագրում իրենք նաև նշել են, որ մինչև Դուբայ և Քուվեյթ մեկնելը 2018 թվականին, իրենք անձամբ են Օրբելյանին ասել, որ իրենց` որպես գործուղման ծախսեր հատկացրած գումարը ձեռք չի տալիս։ Այդ պահի դրությամբ, մինչև հյուրախաղերը, կողմերը կոնսենսուսի էին եկել. Օրբելյանը խոստացել էր, որ նրանք գումարը կստանան կամ որպես 13-րդ աշխատավարձ, կամ որպես պարգևավճար մինչև 2019 թվականի վերջը։

Народный артист РА Грант Тохатян - Sputnik Արմենիա
Հայաստանում այսպիսի բան դեռ չի եղել. Թոխատյանը խոսել է Երևանում կառուցվող թատրոնի մասին

Սակայն ամեն ինչ մոռացվեց, քանի որ, ըստ Արամ Աբգարյանի, Օրբելյանի հետ միայն բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Երգչախմբի ներկայացուցիչները նշում են, որ իրենք աշխատանքի համար տարրական պայմաններ չունեն` սկսած հանդերձարանից և վերջացրած հագուստով և կոշիկով։ Արտիստները մշտապես կանգնում են բեմական զգեստների կամ դրանց դետալների բացակայության խնդիր առաջ։

Ինչ վերաբերում է ատեստավորմանը, ապա երգչախմբի ներկայացուցիչները պահանջում են այն անցկացնել ըստ նախատեսվածի և ոչ թե արտահերթ։ Նրանք համոզված են, որ ատեստավորումը արտահերթ է նշանակվել, որպեսզի ղեկավարությունը այն չանցնելու պատրվակով աշխատանքից հեռացնի «անցանկալի մարդկանց»։

Բոլոր այդ հարցերը նրանք բարձրացրել են նաև թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի առաջ։ Սակայն լուծում դրանք այդպես էլ չեն ստացել։

Ուր է հեռացել հայկական էպոսի հերոսը. հնագետները հետազոտում են «Մհերի դուռը» և քարանձավները

Իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար Sputnik Արմենիան դիմել է Օպերային թատրոնի ղեկավարությանը։ Սակայն նյութի թողարկման պահին նրանցից պատասխանը դեռ չէր ստացվել։

Լրահոս
0