00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավել կորոնավիրուսին. ինչ է արվում վտանգը կանխելու համար

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցМужчины в защитных масках на улице Тбилиси.
Мужчины в защитных масках на улице Тбилиси. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսն աստիճանաբար մոտենում է Հայաստանին։ Դա անհանգստացնում է քաղաքացիներին, սակայն կառավարությունը կոչ է անում խուճապի չմատնվել։ Փորձագետները խոսել են իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվար — Sputnik. Կորոնավիրուսը դանդաղ, բայց հաստատուն մոտենում է Հայաստանին։ Այսօր արդեն երկրորդ դեպքն է  հայտնաբերվել Վրաստանում, Ադրբեջանում արձանագրվել է վարակվելու առաջին դեպքը, իսկ Իրանում վարակվածների թիվն անցնում է հարյուրը, ինչը, իհարկե, չի կարող չանհանգստացնել հայ հասարակությանը։ Սոցցանցերում խուճապ է, իսկ որոշ օգտատերեր անգամ պահանջում են փակել նաև Վրաստանի հետ սահմանը, չնայած տնտեսական տեսանկյունից դա կարող է կործանարար լինել։

Пассажиры в общественном транспорте (23 февраля 2020). Тегеран - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի բռնկում Իրանում. խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Ի տարբերություն քաղաքացիների, կառավարությունը զարմանալի հանգստություն է պահպանում։ Առողջապահության նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ վարակման դեպքեր երկրում չկան, թերևս նկատի ունենալով, որ անհանգստության առիթ ևս չկա։ Բայց մարդիկ այնուամենայնիվ վախենում են, որ վիրուսը երկիր կթափանցի, և իրենք վտանգի առաջ բոլորովին անպաշտպան կլինեն։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` արդյո՞ք երկիրը իրականում պատրաստ է դիմագրավել վտանգավոր վիրուսին։

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առողջապահության ոլորտում ռիսկերի գնահատում է իրականացվել, որի արդյունքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորել են վարակի հայտնաբերման դեպքում հիմնական բազային ռեսուրսի։ Ընդ որում, եթե Հայաստանն այնուամենայնիվ կանգնի մասսայական վարակի վտանգի առաջ, այլ հիվանդանոցներ ևս կվերապրոֆիլավորվեն. դրանք կընտրեն ըստ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 46%–ն ապաքինվել են. նոր տվյալներ

«Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է վարակված երկրներով։ Ցանկացած պահի տարբեր ճանապարհներով վիրուսը կարող ներթափանցել մեր երկիր։ Մենք պետք է պատրաստ լինենք և ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջին հերթին կանխենք ներթափանցումը, առավելագույն ջանք ենք գործադրում»,–ասաց փորձագետը։

Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

Նա ավելացրեց, որ արդեն ձևավորված են արագ արձագանքման խմբեր, պատրաստ է անհրաժեշտ նյութատեխնիկական բազան։ Սահակյանը չբացառեց, որ կորոնավիրուսը կարող է շրջանցել Հայաստանը, ինչպես դա տեղի ունեցավ կարմրուկի դեպքում, բայց անգամ եթե վիրուսը ներթափանցի, փորձագետը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել և պահպանել անվտանգության կանոնները։ Ինչ վերաբերում է Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին, ապա, Սահակյանի հավաստմամբ, նրանք անհրաժեշտ հետազոտություն են անցնում, պարբերաբար չափվում է նրանց ջերմությունը։

«Սա անելանելի իրավիճակ չէ։ Հնարավոր է, եթե մենք պահպանենք հիգիենան և մեկմեկու չվարակենք, վիրուսը մեզ շրջանցի։ Կարիք չկա խուճապի մատնվել»,–ընդգծեց բժիշկը։

Սահակյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի 102 թեստ է անցկացվել (նյութը թողարկելու պահին` արդեն 108 – խմբ.), և դրանք բոլորը բացասական են եղել։ Բժիշկը շտապեց հերքել սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե վարակման դեպքերը թաքցնում են։ Սահակյանի խոսքով` Առողջապահության նախարարությանը ձեռնտու չէ թաքցնել, հակառակ դեպքում մարդիկ զգոնությունը կկորցնեն։

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

Իր հերթին «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ իր ղեկավարած ծառայությունը, ինչպես և առողջապահության ողջ առաջնային օղակը, պատրաստ է վիրուսի հնարավոր տարածմանը և բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկված են։

 «Մենք ունենք ամեն անհրաժեշտը` դիմակներ, ախտահանիչ միջոցներ և այլն։ Հիմա ամենակարևորն այն է, որ վիրուսը չթափանցի Հայաստան և չսկսի տարածվել, բայց եթե դա տեղի ունենա, մեր ծառայությունը պատրաստ է օգնել մարդկանց»,–եզրափակեց նա։

г. Баку  - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը հասավ նաև Ադրբեջան

Մինչ Հայաստանում վիրուսի տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկվում, ԱՄՆ–ում հայազգի Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics ընկերությունը ներկայացրել է COVID-19 կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը։ Պատվաստանյութով ամպուլների առաջին խմբաքանակն ուղարկվել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID) մարդկանց վրա փորձարկելու համար։ Փորձարկումները կսկսվեն ապրիլին 20-25-ը առողջ կամավորների վրա։ Նրանց պատվաստանյութի երկու չափաբաժին կներարկվի` դրա անվտանգությունը գնահատելու և վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ իմունային պատասխան ձևավորելու համար։ Փորձարկումների առաջին արդյունքները կարող են լինել հուլիսին կամ օգոստոսին։

Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսը հայտնաբերվել է 48 երկրում, արձանագրված է հիվանդության մոտ 84 հազար դեպք, որոնց մեծ մասը` Չինաստանում։ Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2872 մարդ։ Վիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Դրա հետ մեկտեղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը գտնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը վճռորոշ փուլ է մտել։ Նրա համոզմամբ` պատրաստվածության պակասը կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուր երկրի համար, բայց եթե ճիշտ միջոցներ ձեռնարկվեն, ապա վիրուսի տարածումը միանգամայն հնարավոր է կանխել։

Լրահոս
0