00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

© Sputnik / Aram NersesyanМедицинский центр "Сурб Григор Лусаворич"
Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկական հիվանդանոցների բժիշկները շունչ քաշելու ժամանակ չունեն։ Մասնագետների խոսքով` հաճախ նաև անհարկի են այցելում հիվանդանոցներ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Կարինե Հարությունյան. Կորոնավիրուսով վարակման դեպք Հայաստանում չի հաստատվել, բայց մարդիկ խուճապի մեջ են. կեղծ լուրեր են տարածվում, շատերը հավատում են ասեկոսեներին և ցանկացած գանգատի դեպքում հիվանդանոց դիմում։ Արդյունքում այսօր հայաստանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մի շարք հիվանդանոցների հատկապես մանկական բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան, քանի որ, բնականաբար, ավելի շատ հենց երեխաների համար են անհանգստանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մանկական բաժանմունքի ավագ օրդինատոր Մերի Խոջոյանը նշեց, որ հիվանդանոցում 43 մահճակալ է նախատեսված երեխաների համար, և հիմա դրանցից 4-5–ն ազատ են։ Սակայն, ըստ նրա, այս ամիս եղել են օրեր, որ ազատ մահճակալ չեն էլ ունեցել, քանի որ մարդկանց մոտ խուճապ է, և մի փոքր գանգատի դեպքում էլ երեխային բերում են հիվանդանոց։

© Sputnik / Aram Nersesyan«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում - Sputnik Արմենիա
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Այս ընթացքում ունեցել ենք նաև երեխաների` սուր շնչառական վարակով պայմանավորված ծանր դեպքեր, սակայն որևէ վատ ելք չենք ունեցել։ Ավելին, որևէ արտառոց իրավիճակ չկա մեզ մոտ։ Սեզոնին համահունչ է իրավիճակը, չնայած նախորդ տարվա համեմատ` ավելի շատ է դիմելիությունը»,–ասաց Խոջոյանը։

Նա հայտնեց նաև, որ չնայած դիմելիությունը շատ է, սակայն երեխաների շրջանում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերի աճ չկա։ Հիմնականում շրջանառվում է գրիպի Ա և Բ տեսակները, կան նաև թոքաբորբի դեպքեր, սակայն դրանք շատ չեն։

© Sputnik / Aram NersesyanՄերի Խոջոյան
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում - Sputnik Արմենիա
Մերի Խոջոյան

Մասնագետի խոսքով` հիվանդանոցներ այդքան մեծ թվով այցերը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ մարդիկ չեն գնում պոլիկլինիկաներ։

1 տարեկան Ալենի մայրը` Գոհարը, նույնպես երեխային հիվանդանոց էր բերել ստուգման` իր հանգստության համար։

«Երեկ տղաս շփվել է մեկի հետ, որը գրիպով էր վարակված. այսօր ինքն էլ հիվանդացավ։ Որոշեցի բերել բժշկի, որպեսզի ստուգեն նրան` ապահովության համար։ Ես վախեցած չեմ, սակայն լավ կլիներ` իմանայի` ամեն ինչ կարգի՞ն է երեխայի մոտ»,–ասաց Ալենի մայրը։

© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Ալենը` մոր հետ
Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում - Sputnik Արմենիա
Փոքրիկ Ալենը` մոր հետ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանն էլ հայտնեց` իրենց մոտ էլ այցելությունները բավականին շատ են, սակայն դրանց 40 տոկոսն անհարկի է։ Նրա խոսքով` նախորդ տարվա այս սեզոնի համեմատ երեխաների շրջանում նույն մակարդակի է սուր շնչառական հիվանդությունների վարակելիությունն ու հիվանդացությունը, ուղղակի այցերն են ավելացել։

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

«Մարդիկ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, դիմում են հիվանդանոց և ասում, որ ուզում են իրենց երեխան պառկի հիվանդանոցում ու բժիշկների հսկողության տակ լինի։ Հիվանդանոց պետք է գնան միայն անհրաժեշտության դեպքում, քանի որ մենք հնարավորություն չունենք բոլոր հազացող ու փռշտացող մարդկանց հոսպիտալացնելու»,–ասաց Զարդարյանը։

Բացի այդ, ըստ նրա, երբ հիվանդանոցը լիքն է լինում, ներհիվանդանոցային վարակն է ավելանում` տարբեր վարակներով մարդիկ են իրար հետ շփվում ու վարակներով «փոխանակվում»։

© Sputnik / Aram Nersesyan«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա
1/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա
2/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա
3/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
© Sputnik / Aram Nersesyan«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա
4/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
1/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
2/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
3/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
4/4
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Զարդարյանը նույնպես անդրադարձավ պոլիկլինիկաներ չդիմելու խնդրին` ասելով, որ մարդիկ չեն վստահում պոլիկլինիկաներին, ինչի համար էլ դիմում են հիվանդանոցներ։

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ նշեց` երբեք պոլիկլինիկաներն այսքան այցելու չէին ունեցել։ Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակման վախից ցանկացած փռշտոցների դեպքում գնում են բժշկի։

«Մարդիկ վախեցած են ու խուճապի մեջ, և եթե նախորդ տարի նույն ախտանշաններով չէին գնում հիվանդանոց, չէին անհանգստանում, ապա հիմա անմիջապես բժշկի են դիմում։ Բացի այդ, այս օրերին պատվաստումների քանակն է մեծացել»,–ասաց Սահակյանը։

Հիշեցնենք, որ արդեն կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել նաև մեր տարածաշրջանում` Իրանում, Վրաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել

Լրահոս
0