00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փափուկ բարձ է դրել իշխանության գլխի տակ. մահացած զինվորների մայրերը Դավթյանին են մեդադրում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание в Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн
Заседание в Национальном Собрании Армении (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք իրենց զավակների սպանությունները չբացահայտելու հարցում տեսնում են «թավիշի» մեղքը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը հույս ունեին, որ հեղափոխությունից հետո կհասնեն արդարության, բայց արդեն երկու տարի իրավիճակը չի փոխվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող որդեկորույս մայրերը։

Премьер-министр Никол Пашинян встретился с матерями погибших солдат (17 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին

«Պատճառն անպատժելիությունն է։ Դատախազությունը, քննիչները վստահ են, որ իրենց որևէ պատասխանատվության չեն ենթարկելու»,– ասաց մայրերի պահանջին միացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նրա համոզմամբ` այդ անպատժելիության մթնոլորտն առաջ է բերել հեղափոխության «թավիշը»։ Իրավապաշտպանը դրան է վերագրում նաև բանակում կատարված վերջին սպանություններն ու ինքնասպանությունները։

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների 5 քրեական գործ կվերաբացվի

«Ամբողջ աշխարհում տուժողի կողքին սարի նման կանգնած է պետությունն` ի դեմս դատախազության։ Մեր դեպքում ի շահ տուժողի արվող գործողությունները դատախազությունը բողոքարկում է»,– ասաց իրավապաշտպանը`ապօրինությունների ու կոռուպցիոն շղթայի հովանավորչության համար մեղադրելով նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Այդ պաշտոնում մնալու միակ նպատակն այդ չբացահայտվող գործերը հովանավորելն է։ Ինքը փափուկ բարձ է դրել այս իշխանությունների գլխի տակ, խաչը համբուրելու պրոցեսն է երևի անցել, հավատարմություն է հայտնել։ Բայց, կտեսնեք` գալու է մի ժամանակ, որ Արթուր Դավթյանն ու նախկինից մնացած մի քանի պաշտոնյաներ «վանեցյան» են անելու»,– ասաց Կարապետյանցը։

Շուրջ 10 տարի առաջ բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը ևս միացավ իրավապաշտպանի խոսքին` հավելելով. «Ես ամեն առավոտ որ աչքերս բացում ու նայում եմ իմ տղայի նկարին, ասում եմ` ես չկարողացա քեզ համար ոչ մի բան անել։ Իսկ եթե հանցագործը չի պատժվում, բանակում դեպքերը շարունակվում են։ Պարոն Փաշինյա՛ն, պատժե՛ք, որ այս սպանդը կանգնի»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2020թ.-ի հունվարի 1-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է մահվան 13 դեպք:

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են հիվանդության կամ դժբախտ պատահարի հետևանքով, գրանցվել են նաև ինքնասպանությունների դեպքեր։

Այս իրավիճակի հանրային քննարումներից հետո ՀՀ և Արցախի ԶՈՒ–երում տեղի ունեցան մի շարք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ։

Լրահոս
0