ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները երեք անչափահասներ են եղել։
Ռումբի ահազանգը կեղծ էր. Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցից տարահանումն ավարտվել է
Փետրվարի 22–ին անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն և ասել, որ ռումբ է դրվել «Զվարթնոց» օդանավակայանում։
«Պարզվել է` Երևանի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, գովազդային վահանակի վրայի վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոցում» ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Վարկային կազմակերպության աշխատակիցը, արագ կողմնորոշվելով, ահազանգել է իրավապահ մարմիններին: Այնուհետև ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձեռնամուխ են եղել ահազանգի իսկության ստուգմանը և հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը և բացահայտել անչափահասների գործունեության ողջ պատկերը:
Երեք անչափահասները հայտնաբերվել են, փոխանցվել ոստիկանությանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ու հորդորում հանրությանը ձեռնպահ մնալ այսօրինակ արկածախնդիր, հակաիրավական և հանրության համար վտանգավոր հետևանքներ առաջացնող վարքագիծ դրսևորելուց:
Երևանի 4 հասցեներում ռումբ է տեղադրված. կեղծ ահազանգերի շղթան շարունակվում է