ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Թովմասյանը Փաշինյանից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին:
Հրայր Թովմասյանի համար նոր վերջնաժամկետ է սահմանվում. հարցը կորոշվի ԱԺ արտահերթ նիստով
Ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետն այդ մասին արժանահավատ փաստեր չներկայացնի, զրպարտության հայցով դիմելու է դատարան:
Դրանից հետո վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի
Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր փաստաբաններին խնդրել էր հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: