00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»

© Sputnik / Janna PoghosyanДемонстрация игры Dogtown компании по разработке мобильных игр Frismos
Демонстрация игры Dogtown компании по разработке мобильных игр Frismos - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում գործում է բջջային խաղեր մշակող մի ընկերություն, որը շեշտը դրել է ընտանի կենդանիների մասին հոգ տանելու վրա։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ավագ սերնդի ներկայացուցիչները սիրում են կշտամբել երիտասարդներին, թե նրանք չափազանց շատ են տարված ժամանակակից գաջեթներով, միշտ հեռախոսի մեջ են, խուսափում են իրականությունից ու անիրական աշխարհում են ապրում։

Сооснователи Rockbite Games Геворк Копалян (сзади) и Аветис Захарян - Sputnik Արմենիա
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին

«Ես լավն եմ, եկեք խաղանք». ֆրանսահայը Գյումրիում ստարտափ է բացել գեյմեր երեխաների համար

«Գիտե՞ս` մենք ձեր տարիքում  ինչ լուրջ բաներով էինք զբաղվում»,–ասում են նրանք` մոռանալով, որ սերը տարատեսակ գաջեթների հանդեպ վաղուց է սկսվել։

Դեռ 1990–ականներին էլեկտրոնային խաղերով տարված մարդիկ դողում էին իրենց տամագոչիների վրա ու իրենց թանկ ժամանակը ծախսում իրականում գոյություն չունեցող ընտանի կենդանիների մասին հոգ տանելու վրա։

Սակայն ամեն նոր բան եթե ոչ լավ, ապա գոնե մի թեթև մոռացված հինն է։ XXI դարի սերունդը նույնպես հնարավորություն ունի հոգ տանելու անիրական կենդանիների մասին, որոնք ապրում են խելացի բջջային սարքերում։ Ժամանակակից կենդանիները եռաչափ են ու շատ նման են իրականներին։

Հայաստանում էլ սթրիմերներ կան, կամ ինչու է նախարարը զբաղվել YouTube-գեյմերների գործերով

© Sputnik / Janna PoghosyanFrismos ընկերության Dogtown խաղի էսքիզներից
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության Dogtown խաղի էսքիզներից

Petcare ոճի խաղերն ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեն։ Հայաստանում արդեն մի քանի տարի է` ոչ միայն խաղում են դրանք, այլև մշակում։

© Sputnik / Janna PoghosyanFrismos ընկերության գրասենյակը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության գրասենյակը

Արշամ Մանուկյանը` բջջային խաղեր մշակող Frismos ընկերության ղեկավարը, ասում է, որ կենդանիների խնամքի թեմայով արդեն 8 խաղ են թողարկել։

© Sputnik / Janna PoghosyanԲջջային խաղեր մշակող Frismos ընկերության ղեկավար Արշամ Մանուկյանը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Բջջային խաղեր մշակող Frismos ընկերության ղեկավար Արշամ Մանուկյանը

«Փոքր ժամանակ կենդանի չունեի, միշտ երազել եմ շուն պահելու մասին։ Երբ 2017 թվականին մշակում էինք մեր ամենասիրելի Dogtown («Շների քաղաքը») խաղը, կարծում էինք, որ դրանից կօգտվեն մարդիկ, որոնք տանը շուն չունեն։ Սակայն հարցումը ցույց տվեց, որ Dogtown խաղի օգտատերերի 75%–ն իրական կյանքում էլ շուն ունի»,–ասում է Մանուկյանը։

Բանակը դիմել է գեյմերների օգնությանը

Dogtown խաղացողը կարող է խնամել շնիկներին` կերակրել, խաղալ, ժամանակին մաքրել նրանց թափածներն ու տանել քնեցնելու։ Խաղի վճարովի տարբերակը թույլ է տալիս սեփական վիրտուալ շան պրոյեկցիան ստանալ` բջջայինի էկրանը կարելի է ուղղել սենյակի ցանկացած կետին, ու այնտեղ կհայտնվի պոչը թափահարող 3D շնիկ։

© Sputnik / Janna PoghosyanԲջջային խաղեր մշակող Frismos ընկերության ղեկավար Արշամ Մանուկյանը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Բջջային խաղեր մշակող Frismos ընկերության ղեկավար Արշամ Մանուկյանը

Frismos ընկերության դիզայներ Տաթև Հակոբյանն արդեն երկու տարի է` Չոկո անունով կոկեր սպանիել է պահում։ Աղջիկն ասում է, որ նույն շնից պահում է նաև Dogtown–ի իր տարբերակում։

«Ուրախ կլինեի, եթե իրական շունս նույնքան ակտիվ արձագանքեր հոգատարությանը, ինչպես վիրտուալը։ Կարծում եմ` նման խաղերը մեծ տարածում ունեն, քանի որ բոլորս ուզում ենք հոգ տանել որևէ մեկի մասին, ուզում ենք խնամել որևէ մեկին։ Խաղում, ինչպես և իրական կյանքում, որքան տերն ավելի շատ է խնամում շանը, այնքան ավելի շատ է կենդանին վստահում նրան ու ավելի գոհ է կյանքից», – ծիծաղելով ասում է աղջիկը։

© Sputnik / Janna PoghosyanFrismos ընկերության խաղերից
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության խաղերից

Հայկական հավելվածն իսկապես սիրվել է. այն արդեն 3 միլիոն մարդ է ներբեռնել, ամեն օր օգտատերերի քանակն ավելանում է 5 հազարով։ Ծրագիրն ընկերության համար կայուն եկամուտ է ապահովում շնորհիվ խաղի վճարովի տարբերակի, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում. օգտատերը կարող է շների որոշ ցեղատեսակներ ձեռք բերել, դրանց կերակրել տարբեր միջոցներով և այլն։

Որպեսզի երկիրը չլքեն. Էջմիածնում երեխաների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպում

«Մեզ համար ամենաբարդը որոշելն է, թե խաղի որ հնարավորություններն է պետք վճարովի դարձնել։ Եթե չափազանց շատ լինեն, դա կարող է ձանձրացնել, եթե քիչ` մեծ մասը չի բաժանորդագրվի։ Որպեսզի հասկանանք` որ ուղղությամբ շարժվենք, մենք խաղի երկու վճարովի տարբերակ ենք գործարկում, իսկ հետո վերլուծում ենք դրանց արդյունավետությունը»,–բիզնեսի գաղտնիքները բացահայտում է ընկերության ղեկավար Արշամ Մանուկյանը։

© Sputnik / Janna PoghosyanFrismos ընկերության գրասենյակը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության գրասենյակը

Dogtown–ից բացի ընկերությունը մշակել է Legends of Olympus («Օլիմպոսի լեգենդները»), Birdland («Թռչունների աշխարհը»), Pony land («Պոնիների աշխարհը») և ուրիշ խաղեր։ Բոլորի հիմքում կենդանիների մասին հոգ տանելու սկզբունքն է։ Մանուկյանին դուր չի գալիս, երբ նրա ստեղծածը «տամագոչի» են անվանում։

© Janna PoghosyanFrismos ընկերության Dogtown խաղը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության Dogtown խաղը

«Տամագոչիում շատ ծանր հոգեբանական պահեր կային։ Օրինակ, կենդանին կարող էր սովից մահանալ։ Նախ, մեր խաղերում կենդանիներն ընդհանրապես չեն մահանում։ Նույնիսկ եթե երկար ժամանակ չես խաղում, նրանք սոված են մնում, բայց չեն մահանում», – նշեց Մանուկյանը։

© Sputnik / Janna PoghosyanFrismos ընկերության նոր խաղի մշակման գործընթացը
Հայերի ստեղծած բջջային խաղով աշխարհում ավելի քան 3 մլն մարդ կենդանիներ են «խնամում»  - Sputnik Արմենիա
Frismos ընկերության նոր խաղի մշակման գործընթացը

Նրա խոսքով` հայկական խաղերը ոչ թե երեխաների, այլ մեծահասակների համար են։ Իհարկե, երեխաներն էլ կարող են ներբեռնել հավելվածը, բայց խաղերի պատմությունները կենդանասեր մեծահասակների համար են գրվել։

Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները

Frismos-ը Հայաստանում բջջային խաղերի մշակմամբ զբաղվող առաջատար ընկերություններից է: Մեր երկրում գեյմերների ու խաղեր մշակողների մեծ համայնք կա։ Ապրիլի 18–ին ու 19–ին նրանք Game Conference Armenia խորագրով համաժողովի շրջանակում կհավաքվեն Երևանում։

Լրահոս
0