00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին

© Sputnik / Janna PoghosyanСооснователи "Rockbite Games" Геворк Копалян (сзади) и Аветис Захарян
Сооснователи Rockbite Games Геворк Копалян (сзади) и Аветис Захарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգ Կոպալյանն ու Ավետիս Զախարյանն իրենց թիմով ինն ամիս ստեղծում էին Deep Town խաղը։ Նրանց աշխատանքն ընկերությանն այնպիսի հսկայական հաջողություն բերեց, որի մասին միայն երազել կարող էին։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Իզուր չէ, որ փոքր Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՏՏ ոլորտին, չէ՞ որ այս դարում երկրի չափերն ամենևին էլ դեր չեն խաղում։ Օրինակ, մեր մասնագետների ստեղծած բջջային հեռախոսների համար նախատեսված խաղը կարող են խաղալ բազմաթիվ մարդիկ, որոնց թիվը գրեթե եռակի անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությունը։

Google-ը վիդեոխաղեր ստեղծելու համար... վիդեոխաղ է ստեղծել. տեսանյութ

Եվ այս օրինակը լրիվ իրատեսական է. Deep Town (բառացի` «Խոր քաղաք») գիտաֆանտաստիկ խաղը, որը ստեղծվել է Երևանում 2017 թվականին, խաղում է 8 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն ամեն օր ներբեռնում են միջինը 12 հազար անգամ։ Խաղը ստեղծել է Rockbite Games հայկական ընկերությունը։ Ընկերության հիմնադիրներ` 33–ամյա Ավետիս Զախարյանն ու Գևորգ Կոպալյանը, իրենց ամենահաջողված խաղի ստեղծումից 4 տարի անց անգամ դրա մասին փայլող աչքերով են պատմում։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

 «Deep Town–ից առաջ մենք մոտ երեք տասնյակ խաղ ենք ստեղծել, բայց դրանցից ոչ մեկը «չգնաց»։ Այդ խաղերով մենք այնքան քիչ գումար աշխատեցինք, որ ստիպված էինք վարձակալել շատ փոքր գրասենյակ, որի պատուհանները ոչ թե փողոց էին նայում, այլ այդ շենքի նախասրահին։ Սակայն Deep Town–ի շնորհիվ մենք մեկ օրում 70 հազար դոլար աշխատեցինք»,–ժպիտով պատմում է Ավետիս Զախարյանը։

© Sputnik / Janna Poghosyan Deep Town խաղի հեղինակներ Գևորգ Կոպալյանն ու Ավետիս Զախարյանը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Deep Town խաղի հեղինակներ Գևորգ Կոպալյանն ու Ավետիս Զախարյանը

«Հաղորդագրությունից հետո մի քանի ժամում խաղը ներբեռնել էին 100 հազար անգամ։ Մենք կարծում էինք, որ սա գագաթնակետն է և շուտով թվերը կընկնեն, բայց ոչ։ Մարդիկ շարունակում էին ներբեռնել խաղը, Deep Town–ը նույնիսկ համաշխարհային թոփերում հայտնվեց։ Մենք վաստակած գումարով նոր, ավելի մեծ գրասենյակ վարձակալեցինք, այն մեր ճաշակով ձևավորեցինք, նոր աշխատողներ և դիզայներներ ընդունեցինք», – հավելում է Գևորգ Կոպալյանը։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

Deep Town խաղի ֆենոմենը նրա կլանող պատմությունն ու յուրօրինակ մթնոլորտն է։ Խաղացողը հանդես է գալիս ռոբոտի դերում, որի գլխին լամպ է վառվում։ Միլիոնավոր տարիներ անց ռոբոտը հայտնվում է Երկիր մոլորակի վրա։ Այն մոլորակը, որը մենք գիտենք, արդեն վաղուց գոյություն չունի. մարդկությունը վերացել է երկրի երեսից, ամեն ինչ ավերակների մեջ է։ Ռոբոտը պետք է պեղումներ իրականացնի, տարբեր առարկաներ հայտնաբերի և նոր աշխարհ ստեղծի։

Հայաստանը՝ տեսախաղում. ԱԳՆ-ն հաղթողին հատուկ մրցանակ է խոստանում

Սկզբում խաղացողը չի հասկանում, որ հայտնվել է Երկիր մոլորակի վրա միլիոնավոր տարիներ անց։ Առաջին պեղումների ընթացքում նա հին եգիպտական և միջնադարյան գտածոներ է հայտնաբերում։ Սակայն շատ շուտով նա սմարթֆոն է գտնում, և խաղն այդ պահից ավելի հետաքրքիր է դառնում։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

«Մենք ուղիղ 9 ամիս աշխատել ենք Deep Town–ի վրա, դա բոլոր առումներով մեր «երեխան է»։ Խաղի մասին հայտարարելուց առաջ մեր ֆինանսական հնարավորությունները գրեթե ամբողջովին սպառվել էին, մնացած գումարով մենք կարող էինք ընդամենը 8 օր գոյատևել։ Ինչ ասեմ, մենք շատ էինք վախենում. նույնիսկ դեպրեսիայի մեջ ընկանք։ Բայց խաղի մեջ այնքան հոգի էինք ներդրել, և առաջին հերթին այն հետաքրքիր դարձրել մեզ համար, որ ամեն ինչ ստացվեց», – ասում է Ավետիսը։

Խաղի ստեղծողները «գաղտնագրել են» հայերեն տառեր և բառեր. պեղումների ժամանակ ռոբոտը միստիկ խորհրդանիշներ է գտնում, որոնք իրականում հայկական այբուբենի շրջած տառեր են։ Նույնիսկ լեզվի կրողների համար է բավական դժվար դրանցից բառեր կազմելը։ Սակայն օգտատերերը ստիպված կլինեն ջանք գործադրել` պարզելու համար, թե ով և որտեղ է ստեղծել իրենց սիրելի խաղը։ Որոնողական համակարգին դիմելով` կարելի է գտնել միայն խաղի ստեղծման պատմությունն ու այն ստեղծած ընկերության անվանումը։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

Գևորգն ու Ավետիսը խոստովանում են, որ հատուկ չեն բացահայտում խաղի «հայկական» արմատները, որպեսզի խուսափեն ադրբեջանցի օգտատերերի ատելությունից և վատ մեկնաբանություններից։

«Մենք արդեն նման փորձ ունեցել ենք, երբ հարևանները «կեղտ են շպրտել» մեր խաղի վրա։ Սակայն խաղը շատ հայտնի է Թուրքիայում։ Թուրքերը նույնիսկ մեզ հատուկ խնդրել էին այն թուրքերեն թարգմանել, ինչն էլ մենք արեցինք», – պատմում է Գևորգը։

Ի սկզբանե Deep Town–ը ստեղծվել է անգլերենով, այնուհետև թարգմանվել հայերեն։ Այսօր խաղը հնարավոր է ներբեռնել 9 լեզվով, այդ թվում` ռուսերեն, թուրքերեն, չինարեն։ Բոլորից շատ այն խաղում են ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Հայաստանում ևս այս խաղը սիրահարներ ունի։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

«Այն օրը, երբ հայտարարեցինք Deep Town–ի մեկնարկի մասին, այն դարձավ Հայաստանի ամենաշատ ներբեռնվող հավելվածը։ Երբեմն նկատում ենք, որ այն խաղում են տրանսպորտում կամ սրճարանում։ Եվ գիտենք, օրինակ, որ եթե ինչ–որ մեկը Հայաստանի դպրոցներից մեկում ներբեռնում է Deep Town խաղը և սկսում այն խաղալ, իսկական «համաճարակ» է սկսվում այդ դպրոցում` բոլորը «նստում են» այդ խաղի վրա»,–ժպտալով ասում է Ավետիսը։

Սերիալները խաղի կվերածվեն. Netflix-ը հայտնել է` որ ֆիլմն է առաջինը «խաղացնելու». տեսանյութ

Ավետիսն ու Գևորգը խաղեր ստեղծելու մասին երազում էին դեռ դպրոցական նստարանից։ Տղաները նույն դպրոցում են սովորել, նույն համալսարանում և միշտ հետաքրքրվել են խաղերով։

Ուսումն ավարտելուց հետո երկուսն էլ աշխատելիս են եղել Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններում։ Սակայն 2013 թվականին որոշել են ամեն ինչ թողնել վաղեմի երազանքն իրականություն դարձնելու ու սեփական խաղերը ստեղծելու համար։ Այդ ժամանակ էլ հենց ստեղծվել է Rockbite Games ընկերությունը։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

«Այսօր մենք աշխատում ենք նույնքան մեծ և կարևոր մի նախագծի վրա, ինչպիսին Deep Town–ն էր։ Ստեղծում ենք Sandship (Անապատի նավ) խաղը։ Եթե Deep Town–ի հայտնվելուն սպասում էին ամենաշատը 1000 մարդ, ապա մեր նոր խաղին այսօր սպասում են մի քանի տասնյակ հազարավոր գեյմերներ ամբողջ աշխարհում։ Մեկ ամսից խաղը հասանելի կլինի, և մենք անհամբեր սպասում ենք, որ տեսնենք մեր աշխատանքի արդյունքները», – պատմում է Ավետիսը։

Թմրամո՞լ են, թե՞ խաղամոլ. տարածված խաղը համեմատել են թմրանյութային կախվածության հետ

Rockbite Games ընկերությունը բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր ստեղծող հայկական առաջատար ընկերություններից է։ Երկրում գեյմերների և խաղեր ստեղծողների միությունը բավական մեծ է։

© Sputnik / Janna PoghosyanRockbite Games հայկական ընկերության գրասենյակը
Հայկական բջջային խաղը 8 միլիոն մարդ է խաղում. «Խոր քաղաքը» գրավել է նաև թուրքերին - Sputnik Արմենիա
Rockbite Games հայկական ընկերության գրասենյակը

Շուտով նրանք բոլորը կհավաքվեն մեկ տանիքի տակ. Երևանում ապրիլի 18-ին և 19-ին առաջին անգամ կանցկացվի տեսախաղերի թեմայով Game Conference Armenia անվանումը կրող մեծ կոնֆերանսը։

Լրահոս
0