ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ
Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 25-ին տեղումներ կգրանցվեն, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում՝ անձրևի տեսքով: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +8-ից +10, երեկոյան` +3-ից +5 աստիճան։